Կանադայում տեղացած թույլ անձրևը չի կարողացել մարել անտառային հրդեհները
Օդերևութաբանները հայտնել են Կանադայի Ալբերտա նահանգում թեթև անձրևի մասին, որտեղ օրեր շարունակ խոշորամասշտաբ հրդեհներ են,- կանադական լրատվամիջոցներին հղում անելով գրում է «Ինտերֆաքս»-ը:
Աղբյուրը գրում է, որ տեղացած անձրևը դեռևս լուրջ ազդեցություն չի ունեցել կրակի մարման վրա, բայց հրշեջները և փրկարարները հույս ունեն,որ անձրևը կփոխի իրավիճակը:
«Մեզ համար սա բարենպաստ եղանակ է՝ կրակի դեմ պայքարելու: Հույս ունենք, որ ավելի ցուրտ եղանակային պայմանների շնորհիվ կկարողանանք դադարեցնել կրակի տարածումը»,-ասել է վերահսկողություն իրականացնող աշխատակիցներից Չեդ Մորրիսոնը:
Ներկայումս ուժգին քամու պատճառով կրակը շարժվում է արևելյան ուղղությամբ՝ մոտենալով Սասկաչևան նահանգի սահմանին:
Հարակից հրապարակումներ`
- Կանադայում անտառային հրդեհները հասել են 100 հազար հեկտարի
- Կանադայում անտառային հրդեհների հետևանքով մարդիկ տարհանվել են