Վիտալի Բալասանյան. Ցույց տվեք մի երկիր, որտեղ խաղաղապահները խաղաղություն են բերել
Պետք չէ հակառակորդին թերագնահատել: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:
«Այսօր պատերազմի բնույթն է փոխվել: Մինչև 1994-ը պաշտպանողական ու հարձակողական մարտեր էինք վարում, իսկ հետո եղավ հրադադարի փաստաթուղթը, որը չհասկացա, թե ինչ փաստաթուղթ է: Ի՞նչ կապ ունի, թե ինչ տրամաչափի զենքով են կրակում: Իսկ այս օրերը ցույց տվեցին, որ չպետք է հավատալ որևէ փաստաթղթի և այն երկրներին, որոնք ճիշտ է ամեն ինչ անում են, որ պատերազմը չվերսկսվի, բայց, ցավոք, մենք տեսանք, որ հարձակողական մարտը շարունակվեց ու շատ անորոշ վիճակում մնաց: Մենք պետք է հակահարված տայինք, հակագրոհի անցնեինք»,-«Արցախպրես»-ի փոխանցմամբ, ընդգծել է Բալասանյանը:
Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, Վիտալի Բալասանյանն ասել է. «Չի կարելի նախահարձակ լինել ինչ-որ հեռահար նպատակ հետապնդելով, որ ինչ-որ խաղաղապահ ուժեր պետք է տեղակայվեն այս հատվածում: Խաղաղարար ուժերը երբևէ խաղաղություն չեն բերել: Ցույց տվեք մի երկիր, որտեղ վերջին 20-30 տարիներին խաղաղապահները խաղաղություն են բերել: Այդ բալանսը պաշտպանվում է Ղարաբաղյան հատվածի զինված ուժերի կողմից»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից կիրառած զինատեսակներին, գեներալը նշեց. «Պետք չէ հակառակորդին թերագնահատել: Մենք տեսանք, որ այս տարիներին Ադրբեջանը կարողացավ վերազինել իր ուժերը, նաև մասնագիտական առումով, քանի որ նրանք մասնագիտական կրթություն ստացան Թուրքիայում, Իսրայելում և այլ երկրներում: Մենք տեսանք նրանց անօդաչու սարքերի, հրետանու ոճը, որակը: Ես որպես նախկին զինվոր ու պաշտպանական հատվածի հրամանատար, կարող եմ ասել, որ, ճիշտ է, որակն ու քանակը փոխվել է, բայց չեմ կարծում, որ կարող են ռազմական ճանապարհով ինչ-որ հարց լուծել՝ անկախ որ երկիրն է ուզում Ղարաբաղին պարտադրել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան