Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է, որ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում այդ երկիր չի գնա
Լոնդոնի նոր քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել է, որ իր կրոնական համոզմունքները թույլ չեն տա իրեն այցելել ԱՄՆ, եթե այդ երկրի նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը: Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ավելի վաղ Թրամփը կոչ էր արել արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ:
«Եթե Դոնալդ Թրամփը նախագահ դառնա, իմ կրոնական համոզմունքները թույլ չեն տա ինձ գնալ այդ երկիր: Դա նշանակում է, որ ես չեմ կարող համագործակցել ԱՄՆ քաղաքների ղեկավարների հետ, փոխանակել մտքեր»,- ասել է Լոնդոնի քաղաքապետը:
Միաժամանակ նա նշել է, որ շահագրգռված է մասնավորապես նման կապեր հաստատել Նյու Յորքի և Չիկագոյի քաղաքապետրի հետ և հայտնել է, որ նախատեսում է ԱՄՆ գնալ մինչև նախագահական ընտրությունները:
Սադիկ Խանը առաջին մահմեդականն է, որը դարձել է ԵՄ անդամ պետության մայրաքաղաքի քաղաքապետը: