Շվեդիայի փոխվարչապետը հրաժարական է տվել
Շվեդիայի փոխվարչապետ, էկոլոգիայի հարցերով նախարար Օսա Ռոմսոնը (Åsa Elisabeth Romson) հրաժարական է տվել: Հրաժարականի որոշումը նա կայացրել է Շրջակա միջավայրի պաշտպանության կուսակցության՝ Ռոմսոնին կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնելու մասին առաջարկից հետո: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Կուսակցությունը, ըստ աղբյուրի, նման եզրահանգման եկել է այն բանից հետո, երբ Ռոմսոնի հեղինակությունը վերջին շրջանում ընկել էր՝ իր անվան հետ կապված սկանդալներից հետո:
Օսա Ռսմսոնը հեռուստաեթերում սենսացիոն հայտարարություն էր արել՝ նշելով, որ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունը «դժբախտ պատահար էր»: