Օզզի Օսբորնը Թրամփին հաջորդ Հիտլեր է անվանել
Բրիտանացի ռոք-երաժիշտ Օզզի Օսբորնը կարծում է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը «հաջորդ Հիտլերն» է լինելու: «Գազետա.ռու»-ն գրում է, որ երաժիշտը նման հայտարարություն է արել Die Welt-ի հետ հարցազրույցում:
«Դոնալդ Փրամփն իսկապես վախեցնում է ինձ: Ինձ համար նա հաջորդ Հիտլերն է: Նա խելագար է: Չնայած ինչ-որ տեղ հասկանում եմ, թե ինչու է այս տեսակը կարողացել գրավել այդքան ամերիկացիների. նա ինքն է իրեն ֆինանսավորում և խոսում բանվոր դասակարգին հասանելի լեզվով»,-ասել է Օսբորնը:
Նա նաև հայտարարել է, որ համոզված է՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում կհաղթի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, սակայն նաև կասկածում է, որ նա կկատարի իր նախընտրական խոստումները:
Աղբյուրը գրում է, որ Մեքսիկայի նախագահը ևս Թրամփին համեմատել է Հիտլերի հետ: