Ժողովրդին պետք է ասել, որ իր օգնությունը, նվիրվածությունը տեղ է հասնում. 73-ամյա ազատամարտիկ
«Մեր զինվորները չէին վախենում մահից, բայց մենք վախենում էինք, որ նրանք չեն վախենում»,-Հաղթանակի զբոսայգում Panorama.am-ի հետ զրուցում ասաց մանկավարժ, փոխգնդապետ, ազատարամտիկ, 73-ամյա Մարտին Բաղդասարյանը, ով արպիլին 23 օր շարունակ Արցախում՝ խրամատում էր եղել:
Մեծ որգևորությամբ նկարագրելով այսօրվա զինվորի բարձր ոգին՝ ազատամարտիկը շեշտեց, որ արդեն իրենք էին ինչ-որ տեզ զիջում նրանց. «Այդ օրերին հասկանացանք, որ այսօրվա մարտական գործողությունները տարբերվում են 88 թվականի մարտական գործողություններից»:
Մարտին Բաղդասարյանը պատմեց, որ հայ ժողովրդի միավորվելն իրենք առաջին գծում, թեժ ճակատում զգացել են, իսկ դրանից զինվորն ավելի է ոգևորվել. «Ժողովրդին պետք է ասել, որ իր օգնությունը, նվիրվածությունը տեղ է հասնում և ավելի շատ է օգնում մեր անվտանգության ու խաղաղության պահպանմանը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը