Կոնոպլյանկա. «Մնում է ինձ անվանեն շոկոլադ»
Ուկրաինայի ազգային հավաքականի և իսպանական «Սևիլիայի» կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան փոխել է ազգանունը: Այս մասին ֆուտբոլիստն անձամբ է տեղեկացրել` ուկրաինական հեռուստաշոուի ժամանակ:
«Իսպանիայում ինչ ասես ինձ չեն ասում. Չոկոպլյանտա, Շոկոպլյանչա… Մնում է միայն շոկոլադ ինձ անվանեն: Նրանց համար Ժենյան շատ բարդ է, Եվգենին` անհավանական մի բան: Արդեն անձնագրով փոխել եմ ազգանունս: Հիմա ինձ անվանում են Կոնո, այդպես նրանց համար ավելի հեշտ է»,- նշել է Կոնոպլյանկան:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը 2015 թ. Դնեպրոպետրովսկի «Դնեպրից» է տեղափոխվել «Սևիլիա»: Ընթացիկ մրցաշրջանում Կոնոն իսպանական թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման` դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ