Հանրապետությունում ձվի, ձկնամթերքի, կաթնամթերքի գները նվազել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հանրապետությունում ձվի հանրապետական միջին գինը 2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ նվազել է 12.3%-ով, իսկ 2016թ. մարտի համեմատ՝ 2.6%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 1.7%, իսկ 2016թ. մարտի համեմատ` 0.6% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է այլ յուղերի (հալած յուղ)՝ 1.2%, կարագի՝ 1.1%, մարգարինի 0.8% գնանկումով:
2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում ևս գրանցվել է 5.6%, իսկ 2016թ. մարտի համեմատ՝ 1.0% գնանկում:
Ինչ վերաբում է ձկնամթերքին, ապա այստեղ 2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.4%, իսկ 2016թ. մարտի համեմատ՝ 0.5% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Ստերլետ» ձկնատեսակի՝ 1.4%, ծովախեցգետնի տոտիկների՝0.7%, ապխտած և աղ դրած «Ստավրիդա, Սկումբրիա» ձկնատեսակների 0.6% գնանկումով:
Ըստ ԱՎԾ-ի՝ մսամթերքի ապրանքախմբում 2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.8% գնանկում, իսկ 2016թ. մարտի համեմատ` 0.3% գնաճ: 2016թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է հավի բդի՝ 0.7%, տավարի և ոչխարի մսերի՝ 1.1% և 2.5%, պելմենիի 1.6% գնաճ: Միաժամանակ, այլ մսեղենի (խաշի պարագաներ)՝ գինը նվազել է 5.7%-ով, խոզի մսինը՝ 3.7%-ով, բաստուրմայինը՝ 0.9%-ով, բարձր տեսակի ապխտած երշիկինը՝ 0.6%-ով, խոզապուխտինը՝ 0.3%-ով:
Նշվում է նաև, որ 2016թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի և հրուշակեղենի՝ համապատասխանաբար 0.1% և 0.2% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2016թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նաև այլ մթերքի՝ 0.3%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.2%, շաքարավազի՝ 0.1%, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.1% գնանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ