Մարեյ-Մորեսմո զույգը դադարեցրել է համագործակցությունը
Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը և նրա ֆրանսիացի մարզիչ Ամելի Մորեսմոն համատեղ որոշմամբ դադարեցրել են համագործակցությունը: Զույգը միասին էր աշխատում շուրջ երկու տարի Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Այս երկու տարիների ընթացքում շատ բան եմ սովորել Ամելիից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այն ամենի համար, ինչ արել է: Մորեսմոն թիմի անգին անդամ է: Հիմա ինձ ժամանակ է հարկավոր` հաջորդ քայլերս պլանավորելու համար»,- նշել է Մարեյը:
«Էնդիի հետ աշխատելն ինձ ևս մեծ փորձ տվեց: Ինձ դուր եկավ այն հիանալի թիմի անդամ լինելը, որը շրջապատում է նրան: Ամենալավն եմ մաղթում Մարեյին: Հուսով եմ` նա շատ ու շատ տիտղոսներ կնվաճի»,- ասել է Մորեսմոն: