Քաղաքական 15:07 17/05/2016

Սերգեյ Մինասյան . «Ադրբեջանը իր քայլերով արագացրեց այս խնդրի լուծումը»

Նախօրեին Վիեննայում ԼՂ հակամարտություն շուրջ ծավալված բանակցությունների, մասնավորապես`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Մինսկի  խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների, ինչպես նաև հակամարտող երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ panorama.am-ը զրուցեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:

panorama.am.- Պրն. Մինասյան,  ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂ հակամարտություն շուրջ նախօրեին ծավալված բանակցությունները:

Մինասյան .-Կարծում եմ,  գործընթացի նպատակները ընդհանուր առմամբ արտացոլում էին այն ամենը, ինչ տեղի ունեցավ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ հատուկ նշված էր, որ այս հանդիպումը ուղղված է լինելու բացառապես մի շարք հրատապ (մասնավորապես վստահության մեխանիզմների ստեղծման ու հրադադարի ռեժիմի պահպանման) խնդիրների լուծմանը: Արդյունքում այդպես էլ եղավ: Թե՛ հայտարարության, և թե՛ հանդիպմանը մասնակցած կողմերի հայտարարությունների մեջ խոսվում էր բացառապես այս հարցերի մասին: Հստակ էր, որ բոլորը գիտակցում էին, որ այս պահին իմաստ չունի որևէ կերպ խոսել ինչ-որ այլ թեմաների շուրջ:

Թվում է, թե այդ առումով ակնկալվում է որոշակի առաջընթաց: Սակայն բոլորին այլ հարց է.թե արդյո՞ք ադրբեջանական կողմը պատրաստվում է հետևել ձեռք բերված պայմանավորվածություններին, թե՞ սա պարզապես ինչ-որ ժամանակ շահելու քայլ է: Սա իր հերթին հնարավորություն կտար ապագայում վերադառնալ իրական բանակցային գործընթացին:

panorama.am.- Վերջին մի քանի տարիների ընթացքում լայն փորձագիտական, քաղաքական և հասարակական շրջանակները, բերելով մի շարք փաստարկներ, նշում էին, որ պատրազմական գործողությունների վերսկման հավանականությունը կա՛մ շատ չնչին է, կա՛մ ընդհանրապես չկա: Ձեր կարիծիքով, որտե՞ղ ենք թերացել այս հաշվարկներում:

Մինասյան .- Շատ հաճախ հանկարծակի ծավալվող գորընթացները սկզբում կարող են թողնել մի, իսկ հետագայում` բոլորովին այլ տպավորություն: Ես չեմ համարում, որ այն, ինչ-որ տեղի էր ունեցել ապրիլի սկզբին լայնամասշտաբ պատերազմ էր: Իմ կարծիքով, սա էսկալացիայի աննախադեպ աճ էր, սակայն լայնամասշտաբ պատրազմները այդպես չեն վարվում և այդպիսի ընթացք չեն ստանում: Այլ բան է, որ ստեղծված իրավիճակում պարուրաձև զարգացումը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի, սակայն փաստ է, որ այն դեռ չի վերսկսվել: Եվ այս տեսանկյունից, իրարկե ոչ նախկին վստահությամբ, սակայն հարկ է նկատել, որ Ադրբեջանին լայնամաստաբ պատերազմից ետ պահող մեխանիզմները դեռ գործում են:  Մյուս կողմից, ցանկացած փորձագետ, քաղաքական գործիչ կամ զինվորական, ձգտում է իրավիճակը ընկալել և մեկնաբանել`ելնելով շատ թե քիչ բանական սկզբունքներից:  Իսկ մեր և  միջազգային մի շարք մասնագետների կողմից արված բանական բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ Բաքուն ուղղակի ֆիզիկապես ոչ կերպ ի զորու չէ գրավել Արցախը, կամ անգամ տարածքի մի մասը: Ինչ-որ մի կերպ սկսել ռազմական գործողությունները Ադրբեջանը կարող է, սակայն  մենք ելնում ենք այն դիրքերից, որ Բաքվի վարչակազմը այդումենայնիվ ի վիճակի է ընկալել իրավիճակի իրական պատկերը:  Սակայն ղեկավարների քայլերը երբեմն լինում են իռացիոնալ: Սադամ Հույսեյնն, օրինակ, 1990 թվին որոշեց գրավել Քուվեյթը: Նույն իռացիոնալ  քայլերի շարքին կարելի է դասել նաև Վրաստանի իշխանությունների  կողմից 2008 թ վրաց-օսական պատերազմի վերսկսումը:

panorama.am.- Ձեր տրամաբանությամբ ստացվում է, որ Իլհամ Ալիևը և՞ս  որոշել է գնալ իռացիոնալ քայլի:

Մինասյան .- Ես կարծում եմ, որ դա ոչ հաշվարկված կամ, ավելի շուտ, սխալ հաշվարկված քայլ էր: Եթե Իլհամ Ալիևի նպատակը Արցախի գրավում էր, ապա դրա համար նա, բացի լայնամաստաբ պատերազմից, այլ ելք չուներ: Եթե նպատակը բանակցային գործընթացում փոփություններ մտցնելն է, ապա ստացվում է, որ ադրբեջանական կողմը այդ նպատակին նույնպես չի հասել: Այս ամենի արդյունքում նկատելիորեն ավելացել են ադրբեջանական կողմի վրա ճնշումները, իսկ շփման գծում վստահության մեխանիզմների մասին խոսում են բացառապես բոլոր կողմերը: Ադրբեջանը իր քայլերով, ըստ էության, արագացրեց կամ առնվազն ակտիվացեց այս խնդրի լուծումը: Իհարկե, ոչինչ չի կարելի բացառել, սակայն կարծում եմ, որ այս փուլում մեծ պատերազմի վերսկսումը չափազանց վտանգավոր արկածախնտրություն կլինի Իլհամ Ալիևի համար:

panorama.am.- Այնուամենայնիվ, ըստ ձեզ, ո՞րն է ապրիլյան իրադարձությունների և լայնամասշտապ պատերազմի տարբերությունը:

Մինասյան .- Լայնամաստաբ պատերազմի պարագայում պետք է կիրառվեն շատ ավելի մեծ քանակությամբ և տեսակների զինատեսակներ: Կենդանի ուժի ներգրավումը նույնպես մի քանի, առնվազն 10 անգամ, պետք է գերազանցի այն ամենին, ինչ արձանագրվեց ապրիլի սկզբին:

panorama.am.- Այն ամբողջ ընթացքում հայկական կողմը առաջ էր քաշում բանակցությունների վերսկսման երեք հիմնական նախապայններ. վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկրորդը՝ հասցեական հայտարարություններ, երրորդը՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Ձեր կարծիքով, նախօրեին կայացած բանակցություններում վերոնշյալ հարցերով հնարավո՞ր եղավ գրանցել  որոշակի առաջընթաց:

Մինասյան .- Այն նախապայմններից թերևս ամենաանիրագործելին հասցեական հայտարարությունների հնչեցման հարցն էր, ինչ այդպես էլ չարձանագրվեց: Ավելին`եթե դա տեղի չէր ունեցել ապրիլյան իրադարձությունների ընթացքում կամ անմիջապես հետո, ապա կարծում եմ, ակնկալել դա ներկա փուլում իրատեսական չէր: Իհարկե քննարկումներ ծավալվեցին շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ներդրման շուրջ, սակայն դա իրագործումը Բաքվի կողմից, ինչպես արդեն նշեցինք, նույնպես չի երաշխավորվում: Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներին, ապա այս հարցով, ամենայն հավանականությամբ, ինչ-որ քննարկումներ  եղել են: Ֆորմալ առումով՝ այս խնդիրը իր արտացոլում գտել է համանախագահների հայտարարության մեջ, սակայն որքանով է այն ամենը իրագործելի՝  նույնպես, բոլորովին այլ հարց է:

panorama.am.- Իսկ ինչ կասեք, բանակցային գործընթաց Արցախի վերադարձի հարցի մասին:

Մինասյան .- Այն փաստաթուղթը, որն մինչ այօր դրված է բանակցությունների սեղանին, ենթադրում է, որ Արցախը ինչ-որ փուլում պետք է ներգրավվի բանակցային գործընթացին: Բացի դրանից, Մինսկի խմբի հայտարարության մեջ մեջ խոսվում է 1994 և 1995 թթ հրադադարի համաձայնագրերի պայմանները հարգելու հանգամանքի մասին: Պետք չէ մոռանալ,  որ դրանք եռակողմ համաձայնագրեր են: Եթե Ադրբեջանական կողմը ցանկանում է գնալ իրական բանակցությունների, ապա նախևառաջ դա պետք է անի Ստեփանակերտի հետ: Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած բանակցություններում այս հարցի առաջ քաշմանը, ապա, կարծում եմ, դա այդքան էլ իրատեական չէր:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
Լավ այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը. Տիգրան Աբրահամյան
«Փաստորեն ոստիկանները համաձայն են Փաշինյանի, գլխավոր դատախազի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներով պաստառների առկայության և...
Աղբյուր` Panorama.am
13:22
Արցախի հանձնման սցենարը հաջողել է այս իշխանությունների մոտ, նույն սցենարով տեղի է ունենում Հայաստանի կեղեքումը. Մետաքսե Հակոբյան
«Սա ոչ թե պայքար է ընդդդեմ ինչ- որ բանի, այլ պայքար է հանուն հայրենքի, իրական խաղաղության»
Աղբյուր` Panorama.am
13:20
Կիրանցի գյուղապետ. Ժողովուրդ, ես ձեզ հետ եմ
Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանն այսօր, գյուղում հավաքված բնակիչներին դիմելով,  հայտարարեց՝ ինքը...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգվել է
Բավքի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 5 ամսով: Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ փոխհատուցում պետք չի, մեր տունը չենք ծախում. Կիրանցի բնակիչները վրդովված են
Արձանագրության մասին երեկ հայտարարելուց հետո կիրանցիները վրդովված են։ Նրանք այսօր այցելել են  գյուղապետարան ու հայտարարել՝ փոխհատուցում...
Աղբյուր` Panorama.am
12:41
Բյուրականի դպրոցում դասադուլ է, տնօրենին քաղաքական հայացքների համար ազատում են աշխատանքից
Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում առավոտից դասադուլ ու գործադուլ է՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Lեռնային շրջաններում սպասվում է թաց ձյան, մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ռեստորանի՝ գետն ընկած աշխատակցուհու որոնումները շարունակվում են
Մայիսի 15-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող...
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվել 3 անց։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Սահմանադրագետ. Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա
«Կառավարության շենքի դիմաց ոստիկանների նման բազմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
11:50
Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կառավարության մոտից երեխուն խփելով տարան. Ականատես
Կառավարության շենքի մոտ ընթացող ակցիայի մասնակիցներից մի քանիսին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։ Ականատեսներն ասացին, երեխա են...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կառավարության շենքի դիմաց ընթացող հավաքի մի քանի մասնակիցներ այստեղ եկել են պաշտոնյաների լուսանկարներով, որոնց վրա գրություններ կան։ Այսպես...
Աղբյուր` Panorama.am
11:26
Գառնիկ Դանիելյան. Իշխանությունը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից
«Այս շարժումն ինչ սկսել է, այս իշխանություններն ապրում են վախի մթնոլորտում, քանի որ, իրապես, վախենալու շատ բան ունեն»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:21
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մհեր Գրիգորյանի գլխավորած «սահմանազատման» հանձնաժողովին
«Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
11:03
Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա. Բողոքի ակցիա կառավարության դիմաց
«Մենք եկել ենք մեր ակցիան խաղաղ իրականացնելու։ Սադրանքի չենք ենթարկվելու»,-կառավարության շենքի հարևանությամբ ընթացող ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօր քաղաքացիների հերթական հավքներն անցկացնելու վերաբերյալ որոշում կընդունի
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով «վարժական հավաքներ» անվան տակ կշարունակի քաղաքացիների հավաքները։ Որոշման նախագծի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կառավարության շենքի մոտ վահաններով զինված բազմաթիվ ոստիկաններ են բերվել ՈՒՂԻՂ
Կառավարությանշենքի հարակից տարածքում բազմաթիվ ոստիկաններ են բերցել։ Մուտքը հսկում են վահաններով զինված  մի քանի շարք ոստիկաններ։ ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Արտարժույթի շուկան բավականին զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Վերջին օրերի ընթացքում նկատվում է դոլարի փոքր արժևորում, ինչը կանխատեսել էր հաշվի առնելով այն, որ...
Աղբյուր` Panorama.am
10:30
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
ՎԶԵԲ Առևտրի խթանման ծրագրի շրջանակում, FCI-ի և ITFA-ի գործընկերությամբ, Երևանում կայացել է «Ֆակտորինգ, մատակարարման շղթայի ֆինանսավորում և...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կալանավորվել է Արագած Ախոյանը
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն...
Աղբյուր` Panorama.am
10:04
Տիգրան Աբրահամյան. Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված...
Աղբյուր` Panorama.am
09:56
Մայիսի 16-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 16-ին ժամը 09:23-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
 Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է. «Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև խոստացել էր, Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն». Խիստ հանձնարարական է իջեցվել բոլոր քպականներին
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, իշխանության ներսում, շատ մեղմ ասած, ամեն ինչ այնքան էլ այնպես չէ,...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Կպատկերացնե՞ք, թե որ իրականության մեջ է գտնվում Հայաստանը՝ արդեն 6 տարի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի՝ 10.05.2024 թվականի որոշմամբ՝ թույլ է տրվել «Համաշխարհային առևտրի...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». «Աստծո գործերն անքննելի են». Հովիկ Աբրահամյանը՝ Սրբազան շարժման մասին
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին Հանրապետության հրապարակում, Երևանի փողոցներում և հանրապետության ամբողջ տարածքում Բագրատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}