Աղյուսակը միանձնյա գլխավորում է Դավիթ Քալաշյանը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկած Երևանի 87-րդ առաջնությունում կայացել են առաջին երեք տուրերի հանդիպումները: 3 հնարավորից վաստակելով 3 միավոր` աղյուսակը միանձնյա գլխավորում է Դավիթ Քալաշյանը: Շանթ Սարգսյանը և Սարգիս Մկրտչյանը վաստակել են 2,5-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները:
Հիշեցնենք, որ 1-3-րդ հորիզոնականները տեղ զբաղեցրած շախմատիստներն իրավունք կնվաճեն մասնակցելու Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ