Յուրի Վարդանյան ու Սամցխե-Ջավախեթիի նահանգապետը խոսել են հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպի մասին
Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեն Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին վստահեցրել է, որ կշարունակի իր անմիջական վերահսկողության տակ պահել ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերն ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված երկու քրեական գործերի ընթացքը և զարգացումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի հայկական կողմին:
Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Նշենք, որ դեսպան Յուրի Վարդանյանը կատարել է աշխատանքային այց Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջան: Այցի շրջանակներում դեսպան Վարդանյանը հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ: Հանդիպման օրակարգի հիմնական թեման է եղել ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերն ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով դեսպան Վարդանյանը իր խորը մտահոգությունն է հայտնել նահանգապետին և հույս հայտնել, որ միջադեպերի մեղավորները արժանի պատիժ կստանան և հստակ քայլեր կձեռնարկվեն նման միջադեպերը հետագայում բացառելու ուղղությամբ։
Այցի շրջանակներում դեսպան Յուրի Վարդանյանն այցելել է նաև Ախալքալաք, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի, Ախալքալաքի շրջանի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանի և շրջանի վարչության նախագահի տեղակալ Հարություն Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ջավախքի տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը հուզող հարցերի լայն շրջանակ:
Դեսպան Վարդանյանը ընդգծել է համայնքային կյանքի ակտիվացման համար հետևողական քայլերի ձեռնարկման, համատեղ ծրագրերի մշակման անհրաժեշտությունը: Ապրիլի 23-ի դեպքերի համատեքստում դեսպան Վարդանյանը ներկայացրել է այս կապակցությամբ ունեցած իր հանդիպումների և հեռախոսազրույցների որոշ մանրամասներ:
Ախալքալաք այցի շրջանակներում ՀՀ դեսպանը այցելել է նաև Սուրբ Խաչ հայկական եկեղեցի:
Լուսանկարները՝ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Յուրի Վարդանյանն այցելել է Ջավախք
- Սամցխե-Ջավախքի շրջանային դատախազությունը հետաքննում է Ախալցխայի ոստիկանությունում տեղի ունեցածը
- Վրաց նախարարի՝ Ախալցիխե այցն էլ «հայերի հարցով» կոնկրետ որոշումների և գործողությունները դեռ չի հանգեցրել
- «Հայերի հարցով» Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել էր Ախալցխա
- «Ջավախք» հայրենակցական միությունը՝ Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ
- Դեսպան Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը