Երևանում նշվել է Աբովյանի անվան դպրոցի 150-ամյակը
Այսօր՝ մայիսի 31-ին, հանդիսությամբ նշվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոցի 150-ամյակը։
Միջոցառման մանրամասները հայտնում են Երևանի քաղաքապետարանից.
«Տոնական միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանը, արդարադատության գեներալ-մայոր, «Քեթրին» հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Պողոսյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը պաշտոնատար այլ անձինք։
Միջոցառման շրջանակում Աբովյանի անվան թիվ 84 դպրոցի հիմնադրման 150-ամյակի առթիվ, կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքի համար Երևանի դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
Կրթության ոլորտում ունեցած հաջողությունների և ներդրած ավանդի համար դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինա Մարտիրոսյանն ու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Գասպարյանը պարգևատրվել են «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով։
Կրթության բնագավառում ունեցած ձեռքբերումների և հոբելյանի առթիվ դպրոցի համակազմը պարգևատրվել է «Երևանի Զինանշան» հուշամեդալով, իսկ մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց