Ուկրաինայում արգելել են բեռնատարների երթևեկությունը՝ +28-ից բարձր ջերմաստիճանի դեպքում
Ուկրաինայի մայրուղիների պետական գործակալությունը հունիսի 1-ից սահմանափակում է մտցնում բարձր ջերմաստիճանի դեպքում ծանր տրանստորտային միջոցների տեղաշարժման հետ կապված,-գրում է «Ինտերֆաքս»-ը:
Գործակալության հաղորդմամբ, ամռան սկզբից կարգելվի 24 տոննա կշռող տրանսպորտային միջոցների շարժը, +28 և ավելի ջերմաստիճանի դեպքում: Արգելքը կգործի ամբողջ ամռան ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև երեկոյան 22:00-ն: Նման միջոցներն անհրաժեշտ են վարորդների անվտանգությունը ապահովելու և ճանապարհները պահպանելու համար:
Աղբյուրը հայտնում է, որ վարորդներին տեղեկացնելու համար ճանապարհներին տեղադրվել են ճանապարհային նշաններ և տեղեկատվական վահանակներ: Իսկ խոշոր տրանսպորտային միջոցների ժամանակավորապես կանգնեցման համար ճանապարհների երկայնքով ստեղծվել է ավելի քան 800 հրապարակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց