Ֆիլիպինների նախագահի առագաստանավը վաճառվում է՝ աշխատավարձերը և թոշակները բարձրացնելու նպատակով
Ֆիլիպինների նորընտիր նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է երկրի ղեկավարին պատկանող Ang Pangulo զբոսանավը վաճառելու մտադրության մասին,-գրում է «Լենտա.ռու»-ն:
Նրա խոսքով՝ վաճառքից ստացված եկամուտը կտրամադրվի բուժաշխատողների աշխատավարձերի և զինված ուժերի վետերանների թոշակների բարձրացման համար:
Ang Pangulo զբոսանավը կառուցվել է 1958 թվականին Ճապոնիայում և տրամադրվել է Ֆիլիպինների կառավարությանը՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի փոխհատուցում:
Առագաստանավի անունը ֆիլիպինյան լեզվով նշանակում է «Նախագահ»: Այն ունի 77 մետր երկարություն և ժամում 33 կմ արագություն: Նավն ունի նաև ուղղաթիռի վայրէջքի համար նախատաեսված տարածք:
Տարբեր ժամանակներում առագաստանավն ունեցել է այնպիսի հայտնի հյուրեր ինչպիսիք են բալետի պարողներ Ռուդոլֆ Նուրեևը և Մարգո Ֆոնթեյնը, դաշնակահար Վան Կլիբերնը և կինոդերասան Բրուկ Շիլդսը:
1986-ին 5,5 մլն ԱՄՆ դոլար սկզբնական գնով առագաստանավը հանվել է աճուրդի՝ Ֆիլիպինների նախագահ Կորասոն Ակինոյի կողմից, սակայն գնորդ չի գտնվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց