Ֆրանսիայում բողոքի ակցիաները կարող են խոչնդոտել Եվրո 2016-ի բնականոն ընթացքին
Ֆրանսիայի կառավարությունը աշխատանքային օրենսգրքի նոր տարբերակ է առաջարկել, որը բողոքի ակցիաների առիթ է հանդիսացել: Ակցիաները շարունակվում են ավելի քան 4 ամիս: Արմիությունները նախապատրաստել են նոր ակցիաներ (ճանապարհներ կփակվեն, բողոքի ակցիաներ կիրականացվեն), որոնք նաև կանցկացվեն Եվրո-2016-ի ժամանակ : Այս մասին հաղորդում է «УНН»-ն՝ հղում անելով euronews-ին
Արմիությունները, մասնավորապես, դեմ են այն կետերին, որտեղ պարզեցվում է աշխատակիցներին հեռացնելու կարգը և գործատուներին իրավունք է տրվում ավելացնել աշխատանքային ժամերը:
Ակտիվիստները արգելափակում են նավթ վերամշակող գործարանները, վառելանյութի պահեստները, ինչի հետևանքով շատ լցակայաններում վառելանյութի դեֆիցիտ կա:
«Մոբիլիզիացիան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի լսել մեզ և ետ չի կանչել օրինագիծն ու նոր փաթեթով հանդես չի եկել, որը պետք է ծառայի հօգուտ ֆրանսիական ընկերությունների և աշխատողների»,-ասել է արմիությունների ներկայացուցիչ Սեբաստիան Վարանոլը:
Երկաթուղայինները երեքշաբթի նախատեսել են իրականացնել նոր ակցիա, որին միանալու են նաև Air France-ի օդաչուները:
Նշվում է, որ տուրիստական ոլորտի ներկայացուցիչները Փարիզի ահաբեկչություններից հետո չեն թաքցնում իրենց անհանգստությունը: Ահաբեկչությունից հետո Փարիզ այցելողների թիվը կրճատվել է, իսկ ամբողջ երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները կարող են վանել տուրիստներին Ֆրանսիայի այլ վայրերից:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում գործադուլների պատճառով հնարավոր է ընդհատվի Բրիտանիայի հետ ծովային կապը
- Բողոք Ֆրանսիայում NLMK-ի դուստր գործարանի փակման դեմ
- Փարիզում ձերբակալվել է 340 ցուցարար