Բողոք Ֆրանսիայում NLMK-ի դուստր գործարանի փակման դեմ
Ֆրանսիական NLMK Coating գործարանի աշխատակիցները, որը պատկանում է ռուսական մետաղագործական НЛМК ընկերությանը, բողոքի ակցիա են արել ընդդեմ գործարանի հնարավոր փակման: Մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Այս մասին գրում է most.tv կայքը:
Ցուցարարներն անցել են Բոտոր քաղաքի փողոցներով: Մասնակցել է նաև քաղաքապետը:
NLMK Europe-ի ներկայացուցչի խոսքով, Բոտորի գործարանը վաղուց դժվարություններ ունի էլեկտրոցինկապատված պողպատի շուկայի կրճատման հետ կապված, որը հետևանք է ավտոարտադրողների կողմից պահանջարկի անկման:
Հունվարի 20-ին NLMK Coating-ի ղեկավարությունը հայտարարել էր ձեռնարկությունը փակելու մտադրության մասին: Պոտենցիալ գնորդներն արդեն հետաքրքրվում են, սակայն կոնկրետ առաջարկներ առայժմ չկան, և եթե ոչինչ չփոխվի, ապա ապրիլին գործարանը կփակվի: Այդ պարագայում գործազուրկ կմնա 208 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ