Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Հունիսի 1-5-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ քամին՝ հարավ-արևմտյան է, 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝ հունիսի 1-5-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 18-23 մ/վ արագությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց