«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» մի խումբ աշխատակիցներ երեկվանից գործադուլ են սկսել. ՀԺ
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում գնտվող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» մի խումբ աշխատակիցներ երեկվանից գործադուլ են սկսել: «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ գործարանի ջարդման արտադրամասի առաջին հերթափոխի աշխատակիցները երեկ չեն աշխատել, իսկ պատճառն այն է, որ մոտ 6-7 ամիս առաջ գործարանի տնօրինությունը բոլոր աշխատակիցների աշխատավարձերը 20-ից 30 տոկոս կրճատել է: Կոմբինատից կառավարությանը հայնտել են, թե կապիտալ վերանորոգման գործընթաց է ընթանում, և դրա համար է, որ չեն աշխատում:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից» պարզաբանում ստանալու թերթի փորձերն ապարդյուն են անցան, երևանի գրասենյակից հորդորել են դիմել Ագարակի գրասենյակ, այնտեղից էլ հեռախոսազանգերին չեն պատասխանել: Թերթի տեղեկություններով գործարանի՝ հանքաքարի ջարդման արտադրամասի առավոտյան հերթափոխը հրաժարվել է աշխատել, և գործարանի ղեկավարությունը հույս է ունեցել, որ ժամը 14-ին աշխատանքը ստանձնող հերթափոխին կկարողանա համոզել վերսկսել աշխատանքը, սակայն չի ստացվել: Չի աշխատել նաև կեսգիշերին իր աշխատանքը սկսող հերթափոխը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին