Չինաստանի առաջին փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են ՉԺՀ պետական խորհրդի առաջին փոխվարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը ինքնուրույն գերտերություն է, ով խաղում է իր կանոններով
- Չինաստանը Հայաստանին կտրամադրի 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն
- Հայաստանի և Չինաստանի միջև ազատականացվում է օդային հաղորդակցությունը
- Կարևոր է Չինաստանի հետ համագործակցությունը բազմակողմ ձևաչափով. Թ.Մանասերյան