ԱԱԾ-ում Ձերժինսկու լուսանկարներ չկան. ԱԱԾ տնօրենի տեղակալ
«Միանշանակ, կարող եմ ասել, որ Ազգային անվտանգության ծառայությունում որևէ մեկ պաշտոնյայի աշխատասենյակում Ձերժիսկու լուսանկարներ չկան», -այսօր Ազգային ժողովում հայտարարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:
ԱԱԾ մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորը նշեց, որ ինքն անձամբ է տեսել ԱԱԾ պաշտոնյաների աշխատասենյակներում պատին փակցված հեղափոխական Ֆելիքս Ձերժինսկու լուսանկարները:
«Խնդիրն այն չէ, թե դա լավ է, թե վատ, բայց խնդիրն այն է, որ այստեղ արժեհամակարգի, ծառայության ընկալման հետ կապված պրոբլեմներ կարող են լինել», -հարցը տալով նկատեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը