ԱՊՊԱ բավարարված դիմումների համար ապահովագրողների կողմից վճարվել է մոտ 628 մլն դրամ
2016թ. ապրիլի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437,234: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, ապրիլ ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 628 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 99 մլն դրամով:
Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,120, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 345-ով։ Հատուցման միջին չափը 2016թ. ապրիլ ամսվա դրությամբ կազմել է 200,432 ՀՀ դրամ:
2016 թվականի ապրիլ ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 47%:
Բյուրոյի տվյալների համաձայն՝ ԱՊՊԱ ոլորտում ամենաշատ պայմանագրերը կնքել է «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն` 132,236 պայմանագիր, որոնցով հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել 2 մլրդ 88,194 մլն դրամ: Երկրորդը «Ինգո Արմենիա»-ն է` 90,228 ԱՊՊԱ պայմանագրերով և հավաքագրված 1 մլրդ 431,644 մլն դրամով: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Նաիրի ինշուրանս»-ը` 78,103 պայմանագրերով ու մոտ 1 մլրդ 381,623 մլն դրամով:
Չորրորդը «Ռոսո»-ն ընկերությունն է` 54,905 պայմանագրերով և շուրջ 766,7 մլն դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով: Հինգերորդ հորիզոնականում «Սիլ ինշուրանս» ընկերությունն է` 51,912 ԱՊՊԱ պայմանագրերով ու շուրջ 864 մլն դրամով: Վեցերորդ հորիզոնականում գտնվում է «Արմենիա ինշուրանս»-ը` 29,850
պայմանագրերով ու 446,5 մլն դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով:
Նշենք նաև, որ նշված ժամանակահատվածում հատուցումից հրաժարվելու մասին դիմումների քանակը կազմել է 91, իսկ մերժված դիմումների քանակը՝ 331:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը