Անտուան Գրիզման. «Անհրաժեշտ է հաղթել առաջին երեք խաղում»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը շեշտել է, որ ազգային թիմը չպետք է կորցնի կենտրոնացումը Եվրոպայի 2016 թ. առաջնության ընթացքում: Նա վստահ է, որ մրցաշարում հաղթելու համար ֆրանսիացիներին նաև բախտը պետք է ժպտա:
«Ֆրանսիայի հավաքականը գերազանց խաղացողներ ունի, ովքեր հանդես են գալիս Եվրոպայի լավագույն ակումբներում,- Գրիզմանի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Ուստի կարելի է այս կազմը չեմպիոնական համարել: Բայց մենք չպետք է թուլանանք: Անհրաժեշտ է հաղթել առաջին երեք խաղում:
Մրցակիցնե՞րը: Գերմանիա և Իսպանիա: Վստահ եմ, որ Իտալիայի ընտրանին կհասնի կիսաեզրափակիչ: Դժվար պահերին մեզ պետք է մարզական բախտը ժպտա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց