Քաղաքական 14:12 06/06/2016

Զուրաբյանը հիշեցրել է մինչև 1998 թվականը և դրանից հետո մասնավորեցված հիմնարկները

Երկրում օրինականության ապահովումը և կոռուպցիան արմատախիլ անելը մեր ամենակարևոր հրամայականն են, եթե ցանկանում ենք ստեղծել արդյունավետ պետական կառավարման՝ ներառյալ ամուր պաշտպանական համակարգ։ Այսօր Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ բարձրացրեց Գյումրիի «Նարեկ» հագստյան տան գույքի օտարման հետ կապված խնդիրը։

«Հիշեցնեմ այդ խնդիրը։ Կառավարության որոշումով Գյումրիի «Նարեկ» հագստյան տունը՝ որպես նվիրաբերություն տրվել էր Գյումրիի քաղաքապետարանին այն պայմանով, որ տան բնակարանները անհատույց օգտագործման իրավունքով կտրվեն 12 ընտանիքներին։

Մենք դեռ այն ժամանակ բացահայտեցինք, որ կառավարությունը խախտել էր օրենքը, քանի որ համաձայն «Պետական գույքի մասնավորեցման» մասին օրենքի, չէր կարող նվիրաբերության միջոցով գույքը դարձնել Գյումրիի քաղաքապետարանի սեփականություն։

Ավելին, այդ ժամանակ մեր սեփական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ վերոհիշյալ ընտանիքների օգտագործման իրավունքը այդպես էլ չէր ձևակերպվել և կառավարության որոշումից մեկ տարի անց բնակիչներից ոչ ոք տեղյակ չէր որոշման մասին։

Ակնհայտ էր, որ նման խախտումները հնարավորություն էին ստեղծել 12 ընտանիքներին բանակարանների տրամադրման պատրվակի ներքո շենքը փոխանցել համայնքի բալանսին, իսկ հետագայում, հանրային վերահսկողության բացակայության պայմաններում, կարող էին իրականացվել օտարման կոռուպցիոն գործարքներ։

Տարօրինակ էր նաև, այդ խախտման բացահայտման համար շնորհակալություն հայտնելու և արագորեն շտկելու փոխարեն, մեր այդ մտահոգությունը դուք այն ժամանակ գնահատեցիք որպես «չկամություն» այդ ընտանիքների նկատմամբ և խոստացաք մեր այդ «չկամության» մասին նրանց հայտնել։

Սակայն անցյալ նիստին պարզվեց, որ հարցը բարձրացնելուց երկու տարի անց դուք ոչ մի բան չէիք արել բնակիչներին հադիպելու ուղղությամբ, երևի կարծելով, որ մենք բավականաչափ հետևողական չենք լինի այդ քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում։

Անցյալ նիստին մեր հարցադրումներին դուք պատասխանեցիք, որ «Հանձնման-ըդունման ակտի ստորագրման պահից այլևս այդ գործառույթն անցնում է Գյումրի համայնքին», այսինքն, որ դուք այլևս այդ գործընթացին հետևելու պարտավորություն չունեք, ավելին, ինձ խորհուրդ տվեցիք իրավիճակը ճշտելու համար դիմել Գյումրիի քաղաքապետարան։

Ես ստիպված էի առարկել, որ գույքը տրվում էր շատ հստակ պայմանով, հետևաբար դուք պարտավոր էիք հետևել գործընթացին մինչև վերջ և ստուգել պայմանների կատարումը։

Անցյալ նիստից անցել է 18 օր, և ես գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ այս ընթացքում վերջապես քայլեր են արվել ճիշտ ուղղությամբ։ Նախ, դուք ինձ նամակ եք ուղարկել, որում մանրամասն պատասխանել եք իմ բոլոր հարցադրումներին։ «Նարեկ» հանգստյան տան մասով նշել եք հետևյալը. «համայնքի հետ կնքվել է բաժնետոմսերի նվիրաբերության պայմանգիրը, որում որպես նվիրաբերության պայման նախատեսվել է որ նվիրառուն պետք է կնքեր անհատույց օգտագորման իրավունքով պայմանագրեր հանգստյան տանը բնակվող բնակիչների հետ»

Գյումրու քաղապետարանը չի կատարել պայմանը, ինչի մասին դուք տեղյակ չեք եղել։ Ավելին, համաձայն մեր ունեցած տեղեկությունների, տաս օր առաջ, այսինքն խորհրդարանում հարցը կրկին բարձրացնելուց հետո ձեր ներկայացուցիչները, Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին վերջապես այցելել են «Նարեկ» հանգստատան բնակիչներին և միայն այդ պահից սկսած, այսինքն կառավարության որոշումից երկուսուկես տարի անց, վերջապես սկսվել է կառավարության որոշման կատարման գործընթացը: Բնակիչներին վերջապես ասել են, որ կկատարվի գույքագրում և կարվեն անհրաժեշտ ձևակերպումներ», -դիմելով ԱԺ դահլիճում նստած Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հայտարարեց Զուրաբյանը:

Նա առիթը բաց չթողեց և անդրադարձավ նախորդ նիստում 90-ական թվականներին կատարված մասնավորեցման խնդրի վերաբերյալ Արման Սահակյանի մեղադրանքներին.

«1999-ից ի վեր Հայաստանում բոլոր վարչապետները եղել են Հանրապետական, իսկ մենք այլևս եղել ենք միայն ընդդիմություն: Որևէ դժվարություն չկա մասնավորեցման գորընթացները այդ ժամանակշրջաններում համեմատելու համար: Մենք ոչ միայն այդ համեմատությունից չենք վախենում, այլև ժամանակին, 2007 թվականի դեկտեմբերի 8-ի հանրահավաքում առաջին նախագահը այդ համեմատությունը արել է»:

Նա վկայակոչեց Լևոն Տեր-Պետրոսյանի արած մի քանի համեմատություններ՝ 1992 -1998թ.թ.-ին անվճար սեփականաշնորհվել են հողատարածքներ, անասնագլխաքանակ, պետական բնակարանային ֆոնդը՝ ընտանիքներին, արվեստանոցներն՝ օգտագործողներին, շուրջ 5000 փոքր ձեռնարկություններ՝ կրպակներ, խանութներ, իսկ ՝1998-ի փետրվարից մինչ օրս սեփականաշնորհվել կամ օտարվել է ստրատեգիական նշանակության համարյա բոլոր ձեռնարկությունները, այդ թվում՝ բոլոր գլխավոր հիդրոէլեկտրակայանները (Սևան - Հրազդան, Որոտան, Ձորագէս և այլն), էլեկտրական ցանցերը, Զանգեզուրի և Ալավերդու պղնձամոլիբդենայինները, քաղաքացիական ավիացիան, ցեմենտի գործարանները, կապի համակարգը, կոնյակի գործարանը և այլն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}