ԼՂՀ-ն պետք է օր առաջ ներգրավվի բանակցային գործընթացում. Փաշինյան
Անընդունելի է որ ՀՀ որևէ ներկայացուցիչ Ադրբեջանի հետ քննարկի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ առանց ԼՂՀ ներկայացուցչի մասնակցության: Այդ մասին այսօր Ազգային ժողովում քառօրյա նիստերի մեկնարկին հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա պնդեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում արած իր հայտարարությունը՝ հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախին ներգրավելու ուղղությամբ արված քայլերի վերաբերյալ իշխանություններից ապացույցներ պահանջելու մասին ու հավելեց.
«Հանձնաժողովն, իհարկե, այդ հարցը կքննարկի, բայց ես այս հայտըարարությունը անում եմ հանրության և ԱԺ-ի ուշադրությունը կենտրոնացնելու այդ խնդրի վրա, որ ԼՂՀ-ն պետք է օր առաջ ներգրավվի բանակցային գործընթացում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան