Շաքարավազը չի կարող մենաշնորհ չլինել. Բադեյան
«Այո, իհարկե, Հայաստանում մենաշնորհներ կան», -այսօր ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում դեսպան նշանակված Մանվել Բադեյանը՝ պատասխանելով մենաշնորհների մասին հարցին:
Նրա ներկայացմամբ, օրինակ՝ ՀԷՑ-ը, ատոմակայանը, գազը բնական մենաշնորհներ են, դրանցից երկրորդը չի կարող լինել: Բացի այդ, ըստ Բադեյանի, կան ապրանքախմբեր, որոնց մեծաքանակ ձեռքբերումը հնարավորություն է տալիս ունենալ մրցակցային առավելություններ շուկայում:
«Օրինակ, ձեր սիրած շաքարավազը չի կարող չլինել մենաշնորհ, որովհետև այդ շաքարավազի գինը կախված է ծավալից, թե որքան պետք է գնես: Եթե մեկը նավերով առնում է, մյուսները պարկերով չեն կարող մրցակցել: Ինչևէ, դա դեռ չի նշանակում, որ պետությունն այստեղ անելիք չունի ցանկացած մենաշնորհի դեպքում: Ցանկացած մենաշնորհ չարիք է, և պետությունը պետք է կարգավորի այդ մենաշնորհի աշխատանքի ընթացքը՝ մտցնելով տարբեր տեսակի սահմանափակումներ և պարտավորություններ», -հավելեց նախկին պատգամավորը:
Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե պետք է քննարկել օրենքով մենաշնորհ տալ շաքարավազի շուկային, միաժամանակ նրա առջև պայմաններ դնելով Բադեյանը ասաց. «Այո, դա է ձևը: Դա մենաշնորհ է այսպես, թե այնպես: Նրա հետ մրցակցելը շատ դժվար է, որևէ քաղաքացի չի կարող մրցել նրա հետ բաց շուկայական պայմաններում:Նշանակում է՝ արդեն իսկ գոյություն ունեցող մենաշնորհի վրա պետք է դնել սահմանափակումներ, որպեսզի օրինակ, այդ ոլորտով զբաղվելն ավելի շահութաբեր չլինի, քան մրցակցային ոլորտներով զբաղվելը: Դա ամբողջ աշխարհում կիրառվող տնտեսագիտական օրենքներ են: Ամբողջ աշխարհում էլ կան մենաշնորհներ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց