Մանվել Բադեյանի համար դեսպան նշանակվելը անակնկալ չի եղել
«Ոչ, ես անակնկալի չեմ եկել Քուվեյթում դեսպան նշանակվելու փաստից, որովհետև այդ ազդակները դեռևս վաղուց են եղել, ինձ այդ առաջարկը եղել է դեռևս 10 տարի առաջ: Այն ժամանակ ես տարբեր պատճառներով խուսափել եմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, նախագահի հրամանագրով Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակված Մանվել Բադեյանը՝ պատասխանելով հարցերին:
Հարցին, ինչպե՞ս է դիվանագետի աշխատանք կատարելու, եթե հեռու է դիվանագիտությունից, Բադեյանը պատասխանեց, որ դեսպանի պաշտոնը առաջին հերթին քաղաքական պաշտոն է ու հավելեց.«Դեսպանները լինում են երկու տեսակի՝ ինչպես կադրային դիվանագետներ, այնպես էլ քաղաքական գործիչներ: Վերցրեք և նայեք զարգացած երկների դիվանագիտական կորպուսը և դեսպանների մեջ կտեսնեք բավական մեծ թվով ոչ կադրային դիվանագետներ»:
Նրա խոքսով, իր համար բարդություն չի լինի դեսպան աշխատելը, քանզի ինքը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ինչպես նաև Եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է եղել և բավականաչափ փորձ կուտակել է դեսպանի պաշտոնում աշխատելու համար:
«Դա բավականաչափ փորձ է իմ կարծիքով և ոչ միայն իմ կարծիքով, որը ինձ թույլ տվեց այդ պարտականությունը ստանձնել, և հանրապետության նախագահին, որն ինձ առաջարկեց այդ պասշտոնը»,- նշեց Բադեյանը:
Հարցին, թե ի՞նչ գիտի Քուվեյթի մասին, Մանվել Բադեյանը պատասխանեց. «Ես Քուվեյթի մասին բավականաչափ բան գիտեմ, գոնե այն պատճառով, որ մի քանի անգամ եղել եմ Քուվեյթում: Բարեկամական երկիր է մեզ, իսլամական, բայց սերտ կապեր ունի Հայաստանի հետ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան