Մեսսին թիկունքի վնասվածք ունի
Արգենտինայի ազգային հավաքականի ու «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին չի կարող հիմնական կազմում ասպարեզ դուրս գալ Չիլիի ընտրանու հետ խաղում: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը թիկունքի վնասվածք է ստացել Հոնդուրասի ազգային թիմի հետ խաղում (0:1):
AS-ը տեղեկացնում է, որ Լեոն կհայտնվի պահեստայինների շարքում: Հնարավոր է, որ գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն երկրորդ խաղակեսում կկարողանա նրան խաղադաշտ մտցնել: Մարզիչը նշել է նաև, որ հիմնական կազմում Մեսսիին կարող է փոխարինել Նիկոլաս Գայտանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց