Հորդառատ անձրև, կարկուտ և արտակարգ դրության ռեժիմ ՝ Ռուսաստանի հարավում
Լոկալ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված Սոչիի Լազարև շրջանում, որն ամենաշատն է տուժել վերջին օրերի հորդառատ անձրևներից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Մեկ օրվա ընթացքում շրջանում տեղացել է երկու ամսվա քանակությամբ անձրև, գետերի ջրերը կտրուկ բարձրացել են, Սոլոնիկ գյուղի շրջանում կամուրջը մասամբ քանդվել է, երեք բնակավայրում՝ Տխագապշ, Մարինո, Տատյանովկա (312 բնակիչ) տեղաշարժը խաթարվել է: Տեղի է ունեցել նիստ, որոշվել է այդ բնակավայրերում հայտարարել լոկալ արտակարգ դրության: Անձրևների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում է 179 մարդ, 59 միավոր տեխնիկա:
Ընդհանուր առմաբ, իրավիճակը հսկողության տակ է, արտակարգ իրավիճակների ծառայության ուժերն ու միջոցները պատրաստ են գործողությունների արտակարգ դրության դեպքում:
Հիդրոմետ ծառայության կանխատեսումներով, Սոչիում ոչ բարենպաստ եղանակը կպահպանվի: Բնակիչներին ու հանգստավայրերի հյուրերին կոչ են արել «ցուցաբերել զգոնություն և զգուշություն, հրաժարվել լեռներ բարձրանալուց և ջրամբարների մոտ հանգստանալուց»:
ԱԻՆ ուղղաթիռը երեք չվերթ է իրականացրել Սոչիի Լազարև շրջանում հորդառատ անձրևների հետևանքով տուժած քաղաքացիներին տարհանելու համար: Ընդհանուր առմամբ, 64 մարդ է տարհանվել, որից 36-ը երեխա:
Անձրևից և կարկուտից տուժել են նաև Հյուսիսային Օսեթիայում: Վլադիկավկազում և երեք բնակավայրում արտակարգ դրության է հայտարարված: Վնասվել է 314 տուն, ամբողջությամբ կամ մասամբ քանդվել են տանիքները: Վլադիկավկազում հինգ մարդ տուժել է կայծակից: Նրանք հոսպիտալացվել են: Ներկա պահին տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքներ են ընթանում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան