«Ի՞նչ է օնլայն լրատվամիջոց» հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել. Ս. Մարտիրոսյան
Կան մի քանի հստակ հարցադրումներ օնլայն մամուլի մասին, որոնք դեռ լուծումներ չեն ստացել, դրանցից ամենապարզն այն է, թե ի՞նչ է լրատվամիջոցը,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ սրա վերաբերյալ տարբեր երկրներ տարբեր լուծումներ են տալիս. «Այսօր միջին օգտատերն ինքնին հանդիսանում է լրատվամիջոց, քանի որ կարող է համացանցում ուղիղ եթեր դուրս գալ, կարող են տարածվել շատ ավելի լայն, քան հեռուստաընկերությունների ռեպորտաժները: Բնականաբար հարց է առաջանում, թե ինչպե՞ս վարվել այս դեպքում»:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ կան երկրներ, որոնք ավելի լուրջ են վերաբերում այս հարցին և լուրջ լուծումներ են տվել: Նա օրինակ բերեց հյուսիսկորեական տարբերակը, որտեղ ինտերնետն ուղղակի փակ է: Երկրներ էլ կան, որտեղ մարդիկ համացանց մտնում են իրենց անձնագրային տվյալներով:
«Հայաստանում լրատվական դաշտ այնքանով է ազատականացված, որ օրենքը չի պարտադրում գրանցում և խնդիր չի առաջանում բաժանել բլոգերներին, ֆեյսբուքի օգտատերերին և լրատվամիջոցներին, ինչ էլ բերում է խնդիրների: Պետք է փորձել «օնլայն» առաջացող խնդիրները լուծել «օֆֆլայնի» եղած տարբերակներով: Պետք է փորձել գտնել անանունության և անձնական տվյալների բացահայտման բալանսը»,-ասաց փորձագետը:
Վիետնամի, Չինաստանի, Ռուսաստանի օրինակների մասին՝ բանախոսը ներկայացնում է տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց