Պատմության մեջ առաջին անգամ Սիրիայի խորհրդարանը կին է ղեկավարելու
Պատմության մեջ առաջին անգամ Սիրիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում կին է ընտրվել: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները:
58-ամյա Խադիյա ալ-Աբբասը, ով աջակողմյան «Բաաս» կուսակցությունից է, ընտրվել է նոր խորհրդարանի առաջին նստաշրջանում կայացած քվեարկության արդյունքում: Նրան այլընտրանք չի եղել: Փոխնախագահ է ընտրվել ռեժիսոր և պրոդյուսեր Նաջան Անզուրը:
Խորհրդարանի նորընտիր խոսնակը փիլիսոփայական գիտությունների թեկնածու է:
Հիշեցնենք, Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել ապրիլի 13-ին: Ընտրվել է 250 պատգամավոր, որից 200-ը Ազգային առաջընթաց ճակատից, այն ղեկավարվում է «Բաաս» կուսակցության կողմից: Ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները: Մասնակցությունը կազմել է 57.5 տոկոս:
Հարակից հրապարակումներ`
- Թայվանի առաջին կին նախագահը ստանձնում է իր պարտականությունները
- Սիրիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ