Մաթիաս Քիսլեր. «Անհամբեր սպասում եմ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ խաղերին և «Ոսկե ծիրանին»
Ֆրանսիայի դեսպանատանն այսօր կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերից մի քանիսին և ցավում է, որ մեր ընտրանին չի մասնակցելու Ֆրանսիայում հունիսի 10-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող Եվրոպայի 2016 թ. առաջնությանը:
«Մենք` գերմանացիներս, առավել քան շահագրգռված ենք մարզական այս իրադարձությամբ, քանի որ Գերմանիայի հավաքականն աշխարհի գործող չեմպիոնն է, իսկ Ֆրանսիան` հյուրընկալող երկիր: Ցավում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անմասն կմնա մարզական այս կարևոր իրադարձությունից: Անձամբ ներկա եմ եղել Հայաստան-Դանիա և Հայաստան-Ալբանիա հանդիպումներին: Տպավորված եմ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղով: Հուսանք, որ այս ընտրանին կկարողանա մասնակցել աշխարհի և Եվրոպայի հաջորդ առաջնություններին»,- նշեց Քիսլերը:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանն այնուհետև առանձնացրեց 3 թեմա, որոնցից առաջինն աղջիկների ու կանանց ներգրավվածությունն է սպորտում:
«Մոտ 10 տարի առաջ Եգիպտոսում էի: Զարմացած էի, որ կանայք ու աղջիկներն այնտեղ զբաղվում էին ֆուտբոլով: Այսօր, այստեղ, մենք համատեղ սեմինար ենք կազմակերպել, որպեսզի խրախուսենք նաև հայ աղջիկների մուտքը սպորտ: Նրանք ևս պետք զբաղվեն ֆուտբոլ մարզաձևով` ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ այն ավելի շատ տղամարդկանց մարզաձև է:
Մյուս թեման` գերմանա-ֆրանսական հարաբերություններն են: Առաջին անգամ չէ, որ միասին նմանատիպ միջոցառումներ ենք կազմակերպում: Գաղտնիք չէ, որ այս 2 երկրները քաղաքական լրջագույն խնդիրներ են ունեցել, սակայն տարիների ընթացքում դրանք լուծվել են և հիմա մենք ցանկություն ունենք գործել համատեղ` ամրապնդելով մեր բարեկամությունը»,- նշեց Քիսլերը:
Անդրադառնալով 3-րդ թեմային, դեսպանը նշեց, որ դա ֆիլմերն են և ինքը ֆիլմերի մեծ սիրահար է և անհամբեր սպասում է «Ոսկե ծիրան» փառատոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց