Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարները վիզայի ռեժիմի չեղարկման մասին համաձայնագիր են ստորագրել
Իրանի և Հայաստանի հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական,- իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Թեհրան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Իրանի ԱԳ նախարարը, անդրադառնալով ապրիլի սկզբին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական գործողություններին, մասնավորապես ասել է. «Ղարաբաղյան վերջին ճգնաժամի օրերին մենք կողմերին զսպվածության կոչ ենք արել, միևնույն ժամանակ պատրաստ ենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ մեր ջանքերը գործադրել»:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի և Հայաստանի արտգործնախարարները վիզայի ռեժիմի չեղարկման մասին համաձայնագիր են ստորագրել:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հագուցալուծումը. Հասան Ռոհանի
- Կառավարությունը հավանություն տվեց Իրանի հետ առանց մուտքի վիզայի համաձայնագրին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան