Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Իտալիայի ափերի ավելի քան 700 փախստականի է փրկել
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ամռան սկզբից մինչ այսօր փրկել է 714 փախստականի, ովքեր փորձել են ծովով հասնել Իտալիայի ափերը,-փոխանցում է «Ռիա նովոստին»:
«Տրիտոն» գործողության շրջանակներում իսպանական քաղաքացիական գվարդիայի Río de Segura նավը Միջերկրական ծովում երկու անգամ՝ հունիսի 4-ին և 12-ին, օգնել է փախստականներին հասնել միչև Իտալիայի ափերը:
Փրկվածների շարքում 380-ը տղամարդ, 195 կին, 139 անչափահաս և երկու նորածին է եղել:
Բացի սրանից իսպանական կողմը մասնակցել է Իտալիայի իրավապահ մարմինների գործողություններին, որոնց արդյունքում ութ եգիպտացի է ձերբակալվել՝ մարդկանց ապօրինի տեղափոխման կասկածանքով:
Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում Իտալիայի ափերին փրկվել են մոտ 3,3 հազար մարդ, իսկ տարվա սկզբից Իտալիա է ժամանել 50 հազար փախստական:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան