Մշակույթ 14:43 15/06/2016 Հայաստան

Աշխարհի ամենահիանալի նվագախմբերից մեկը Երևանում է. Մարկ Հիլդրյուն

Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփվել են նախօրեին։ Այս տարի մրցույթի հաղթողի կոչումը կիսեցին երիտասարդ դիրիժորներ Միրան Վոպոտիչը (Խորվաթիա) և Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա):

«Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից տեղեկացնում են, որ հաղթողի մրցանակից բացի, հայտարարվել են մի շարք հատուկ մրցանակներ. ժյուրիի անդամ Միխալիս Իկոնոմուի և Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի սահմանած «Հայդնի 102-րդ սիմֆոնիայի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել Միրան Վոպոտիչին, ով հաջորդ համերգաշրջանում ելույթ կունենա Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հատուկ մրցույթի համար Էդվարդ Հայրապետյանի կողմից գրված «Պավան պիեսի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում հատուկ մրցանակ էին սահմանել ժյուրիի անդամ Կոստանտին Օրբելյանը և Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Այս անվանակարգում մրցանակի է արժանացել Ջուն Սան Պարկը, ով հրավիրվել է նաև Կաունաս՝ հանդես գալու Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից սահմանված «Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի Ադաջիոյի լավագույն մեկնաբանություն»  անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջուն Սան Պարկը։ «Նվագախմբի համակրանք» մրցանակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից հանձնվել է Ջուն Սան Պարկին, նա 2016-2016թթ. համերգաշրջանի ընթացքում հանդես կգա որպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավիրյալ դիրիժոր։

Նվագախմբի որոշմամբ՝ 2016-2017թթ. համերգաշրջանի ընթացքում Իտալիայից ժամանած մասնակից Բեատրիս Վենեցին կհանդիսանա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորի ասիստենտ։ Լյուդվիգ վան Բեթհովենի ասոցիացիան սահմանած հատուկ մրցանակը շնորհել է Միրան Վոպոտիչին և Տոսիֆումի Կանաին (Ճապոնիա)։

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Բուն Հուա Լիենին (Սինգապուր)։

Մրցանակ է շնորհվել նաև Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին։ Ժյուրիի անդամ, «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), ժյուրի կողմից հանձնելով մրցանակը նվագախմբին, նշել է, որ մրցույթի հերոսներն իրականում հենց այս կոլեկտիվի երաժիշտներն են, որոնք ամենօրյա տևական փորձեր, համերգներ են ունեցել մրցույթի 12 դիրիժորների հետ։

«Երիտասարդական նվագախումբ անվանելը բավարար չէ։ Աշխարհի ամենահիանալի նվագախմբերից մեկը այստեղ է՝ ձեր քաղաքում։ Ուստի գովեստի խոսք եմ ուզում ուղղել բոլոր երաժիշտներին, ովքեր եռանդուն աշխատանքի շնորհիվ ապահովեցին այս մրցույթի հաջողությունը»,- նշել է Մարկ Հիլդրյուն։

Լոնդոնի «Ֆիլհարմոնիա» նվագախմբի գործադիր տնօրեն Դեյվիդ Ուելտոնը մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր 4 մասնակիցներին հրավիրել է Լոնդոն՝ «Ֆիլհարմոնիա» նվագախմբի կատարումներին, որտեղ վերջիններս աշխարհի լավագույն դիրիժորներից ոմանց հետ կկատարեն փորձեր։

Հատուկ մրցույթի գալա համերգի համար Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցասրահներից մեկից հանվել էր Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկը, որով էլ մրցույթի հաղթողները ղեկավարել են իրենց ելույթը։

Հանդիսավոր արարողության ժամանակ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ողջունել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդիեր Շնոխքը։ Նա շնորհավորական խոսքեր է հղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին մրցույթի օրերին հիանալի կատարումների համար։

«Մրցույթի կազմկոմիտեն, մասնակիցները, ժյուրիի անդամները, հանդիսատեսն ապացուցերին, թե որքան կարևոր է այս մրցույթը ոչ միայն ձեզ, այլև համաշխարհային երաժշտական հանրության համար։ Ես պետք է ձեզ հավաստիացնեմ, որ Երևանում դուք հիասքանչ միջացառում եք անցկացնում։ Իրականում մրցույթը բարձր մակարդակի է, և երաժշտական կատարումների ու կազմակերպչական բարձր որակների հաշվին այստեղ բոլորդ կարող եք հպարտ լինել։ Սա մրցույթ է, որի շնորհիվ աշխարհում լսելի են դառնում Արամ Խաչատրյանի, Հայաստանի անունն ու փառքը»,- նշել է Դիդիեր Շնոխքը։

Մրցույթի հաղթողներ Միրան Վոպոտիչը և Ջուն Սան Պարկը նշել են, որ ուրախ են հաղթանակի համար, բայց միաժամանակ՝ տխուր, քանի որ այս գեղեցիկ տոնը ավարտվում է։ Նրանք երախտագիտություն են հայտնել Երիտասարդական նվագախմբին, քանի որ կոլեկտիվի երաժիշտներն ամեն ինչ արեցին, որպեսզի իրենք լավագույնս հանդես գան։

Նշենք, որ «դիրիժորություն» մասնագիտությունը խաչատրյանական մրցույթում այս տարի առաջին անգամ էր ընդգրկվել։ Մասնակցության հայտ ներկայացրած 57 դիրիժորներից ընտրվել և մրցույթին մասնակցել են 12-ը, նրանցից 4-ն անցել էին եզրափակիչ փուլ։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվելում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:  Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:31
Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմաբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Բագրատ Սուբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն...
Աղբյուր` Panorama.am
12:26
Նախարարությունն այդպես է նպատակահարմար է գտել. ԱՆ-ն՝ Դանիելյանի ազատման մասին
Առողջապահության նախարարությունը չի հերքում Սամվել Դանիելյանին Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելու...
Աղբյուր` Panorama.am
12:08
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար.Գևորգ Թամամյան
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ոստիկանությունն այսօր Օպերայի հարակից փողոցներում սահմանափակելու է մարդկանց և մեքենաների տեղաշարժը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից  հայտնում են. «ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և...
Աղբյուր` Panorama.am
11:42
44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտիչը կոնտրբաս էր նվագում. Հովհաննես Իշխանյան
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է. «Երեկ հրապարակում հնչեց 44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտչի անունը՝ որպես Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Արաքսավանում ձկների անկման փաստով տեսչական մարմնում վարույթ է հարուցվել
Մայիսի 14-ին ֆեյսբուքյան «Ձկնորսություն  Հայաստանում» էջը տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Հրազդան գետի Արաքսավանի...
Աղբյուր` Panorama.am
11:22
Թուրքիայում դավադրության մասին լուրերը կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ
Թուրքիայում հնարավոր նոր դավադրության մասին խոսակցությունները կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ և նպատակ ունեն տարաձայնություններ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Հարութ Սասունյան. Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին,...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վահե Հովհաննիսյան. Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնասիր Վահե Հովհաննիսյանը գրում է.   «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մեքենան բախվել է գազի խողովակին, փլուզել տան պարիսպն ու դարպասը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan. com-ի փոխանցմամբ, ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Իշխող վարչախումբը գիշերն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Իրավապաշտպանների ահազանգը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություննը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանին երեկ ուշ երեկոյան ձերբակալել են 72 ժամով։  «Ինձ ու ընկերներիս, ապօրինի զենքի կասկածով բերել են...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մայիսի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Վիգեն Սարգսյան. Սարսափում են նաև Սրբազանի կերպարից
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին և նա խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:49
Երևանում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները
Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը։
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}