Խանումյանին առևանգելու գործով Երևանի բնակիչ է կալանավորվել
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Էրիկ Ռադիոնի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ԼՂՀ ոստիկանությունից:
Ըստ աղբյուրի՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` բավարարվել է մեղադրյալ Է. Ռ. Պողոսյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մինչ այդ երկու ամսով կալանավորվել էին ևս երկու կասկածյալներ՝ Միքայել Միքայելի Սահակյանը և Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Խանումյանի նկատմամբ հարձակում գործելու մեջ կասկածվողները կալանավորվել են
- Հայկ Խանումյանի նկատմամբ բռնության գործով կան ձերբակալվածներ
- Հայկ Խանումյանը դուրս է գրվել հիվանդանոցից
- Խանումյանը ճանաչվել է տուժող, նրա նկատմամբ պաշտպանության միջոցներ կկիրառվեն
- Հայկ Խանումյանին ծեծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին