Ադրբեջանական գերությունից փրկված երիտասարդը կասկածվում է 17-ամյա աղջկա սպանության մեջ
Հունիսի 24-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված մարդ կա:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհի 7-րդ կմ-ին, վիճաբանության ժամանակ, 25-ամյա Արսեն Խոջայանը սուր-կտրող գործիքով հարվածել է 17-ամյա Աստղիկ Հանիսյանի մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ: Գիշերը Ա աստղիկը հիվանդանոցում մահացել է:
ՔԿ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով՝ «Սպանություն», հարուցվել է քրեական գործ:
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը Ա. Խոջայանը հայտնաբերվել է Վերին Կարմիրաղբյուր գյուղի տներից մեկում:
Հունիսի 25-ին, ժամը 3-ին, Արսեն Խոջայանը ձերբակալվել է ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ Արսեն Խոջայանը 2014-ի մարտին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց