ՄԻՊ գրասենյակ. Շահեն Հարությունյանն ազատ է արձակվել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժին, ուր տարվել էր Շահեն Հարությունյանը:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այցելության ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ Շահեն Հարությունյանի, նրա փաստաբանի և մոր հետ: Շահեն Հարությունյանի նկատմամբ ոստիկանության կամ քրեակատարողական ծառայողների կողմից բռնության գործադրման վերաբերյալ գանգատներ չեն ներկայացվել:
Շ.Հարությունյանի փաստաբանի հետ քննարկվել է ոստիկանության ծառայողների կողմից նրան ազատությունից զրկելու իրավաչափության հարցը: Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին համապատասխան բողոք ներկայացնելու հնարավորությունը՝ խնդրին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
Այս պահին Շահեն Հարությունյանն ազատ է արձակվել:
Ըստ աղբյուրի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ստացած ահազանգերի հիման վրա իրականացնում են այցեր նաև Ոստիկանության բաժիններ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. «Դադարեցնել Շահեն Հարութունյանի նկատմամբ ապօրինի գործողությունները»
- Ոստիկանությունը՝ Շահեն Հարությունյանի հետ կատարվածի մասին
- Շահեն Հարությունյանին Գյումրիիում բերման են ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը