Հասարակություն 09:39 26/06/2016 Հայաստան

Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երրորդ


18։31
Ավարտվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի եռօրյա այցը Հայաստան: Նա բարձրացավ ինքնաթիռ՝ վերջին անգամ օրհնելով Հայաստանն ու հայ ժողովրդին:18։29
Ֆրանցիսկոս Պապը ոչ միայն Կաթոլիկ Եկեղեցու հովվապետն է, այլև Վատիկան պետության ղեկավարը: Ուստի և այս այցի ընթացքում խստագույնս պահպանվել են պետության ղեկավարի համար նախատեսված Հայաստան կատարելիք պետական այցի բոլոր արարողակարգային պահանջները: Հնչեցին երկու պետությունների օրհներգերը:

18։24
Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում մեկնարկել է Կաթոլիկ եկեղեցու Սրբազան Քահանայապետի հրաժեշտի արարողությունը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ուղեկցեցին երկու հովվապետերին, ովքեր օդանավակայան եկան Խոր Վիրապ վանքից:

Այժմ տեղի է ունենում պաշտոնական հրաժեշտի արարողությունը պատվիրակություններին:

17։23
Խոր Վիրապ այցելությամբ ավարտվեց Ֆրանցիսկոս պապի եռօրյա ուխտանգնացությունը քրիստոնյա առաջին երկիր:

Քիչ անց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա հրաժեշտի արարողություն, Հռոմի պապը կվերադառնա Վատիկան:

17։18
Երկու Հովվապետերը Սուրբ Աստվածածին եկեղեցում հայերեն և իտալերեն լեզուներով արված խաղաղության աղոթքից հետո դուրս եկան՝ ուղղվելով դեպի բիբլիական Արարատ լեռը նայող դիտահարթակ, որտեղից ի նշան խաղաղության, հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ աղավնիներ արձակեցին:

17։15
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռ այցելությունից հետո երկու Հովվապետերն ուղղևորվեցին դեպի վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի: 1679 թ-ի երկրաշարժից ավերված Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1703 թ-ին: Վանքի վերջին հիմնանորոգումը կատարվել է Գարեգին Երկրորդ Հայրապետի օրոք:

Այստեղ Գարեգին Երկրորդն ու Հռոմի պապը վառեցին այն կանթեղը, որը Ֆրանցիսկոս պապի կողմից ընծայվում է Խոր Վիրապի վանքին:

17։10
Երկու Հովվապետերը մուտք գործեցին Հայոց հավատքի հոր` Սուրբ Գրիգոր լուսավորչի չարչարանաց գբի վրա 7-րդ դարում կառուցված նույնանուն եկեղեցին: Այս պահին Հայոց Հայրապետը և Հռոմի Պապը Լուսավորչի գբից հանված կենսապարգև լույսով վառում են իրենց մոմերը։

17։07
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն արդեն Խոր Վիրապի վանքնում են: Նրանց դիմավորում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանքերի տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսներ և Վանորեից տեսչության ներքո սպասավորող հոգևորականներ:

Նշենք, որ Հայաստանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի վերջին հանգրվանը հենց Խոր Վիրապի վանքն է:

14։35
Այսօր եզակի օր է աշխարհի ամբողջ հայության համար: Կիզակետում են մեր ավանդական ամենախոր զգացողությունները, արարողակարգի բերած բոլոր խորհուրդները, որ երբևէ եղել են մեր դարավոր քրիստոնեկան աշխարհում,-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված Սուրբ Պատարագից հետո լրագրողներին ասաց կոմպոզիտոր  Տիգրան Մանսուրյանը:

«Աստված բարին անի, գալիքը բոլոր տվյալներով համապատասխանի այսօրվա մեր պայծառ օրվան»,- մաղթեց մեր օրերի լուսե ու մեծագույն երաժշտահանը:

12։37
Մայր Աթոռում ավարտվեց Սուրբ Պատարագը, որը մատուցեց Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա այցով Հայաստան ժամանած Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի աղոթական մասնակցությամբ:

Գարեգին Երկրորդը Խորանից իջնելուց առաջ Բարձրյալից խնդրեց խաղաղություն Հայաստանի, Արցախի, հավատավոր ժողովրդի, երկու քույր եկեղեցիների միջև էլ ավելի ամուր և բարեկամական կապերի համար:

Կաթոլիկ եկեղեցու Սրբազան Քահանայապետը Խորանից իջնելուց առաջ օրհնություն տվեց հավաքված ժողովրդին:

Նշենք, որ Սուրբ Պատարագին հետևում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը, իշխանության ներկայացուցիչները, Հայաստանի տարբեր շրջաններից, Սփյուռքից ժամանած հավատացյալ ժողովուրդը:

11։51
Հռոմի Սրբազան Քահանայապետ. «Այս հույժ ցանկանալի և ինձ համար արդեն անմոռանալի այցի գագաթնակետին ուզում եմ Տիրոջը բարձրացնել իմ շնորհակալությունը՝ բարձրացնելով այն այս սեղանից բարձրացած փառաբանական ու գոհաբանական մեծ աղոթքին: Այս օրերի Ձերդ Սրբությունը սեփական տան դռները բացեց ինձ, և զգացինք, թե ինչ գեղեցիկ ու ինչքան քաղցր է, որ եղբայրները միասին բնակվեն: Հանդիպեցիքն եղբայրաբար, ողջագուրվեցինք, միասին աղոթեցին, կիսեցինք ընծաները, հույսերն ու մտահոգությունները Քրիստոսի եկեղեցու, որի սրտի միաձայն զարկերը լսում ենք»:


11։46
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում է Սուրբ Պատարագը: Այս առիթով Հայրապետական իր պատգամն է ներկաներին փոխանցում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Այսօր առ Աստված հավատքը փորձության է ենթարկվում, մարդկային հոգիները կարծրանում են ինչպես նեղություների, դժվարություների մեջ, այնպես և՝ հարստության և շքեղության, երբ անհաղորդ են հանապազօրյա հացի, կարոտյալ, ցավի ու տառապանքի մեջ ապրող մարդկանց հոգսերին: Հավատքը փորձության է ենթարկվում ծայրահեղական և այլ գաղափախոսություններով, այլատյացությամբ, մոլուցքներով, գայթակղություններով, անձակենտրոն շահերով: Ուժգնանում են աշխարհիկացման ընթացքները, խաթարվում են հոգևոր, բարոյական ընկալումները, արժեքները, վտանգվում է ընտանիքի աստվածահաստատ կառույցը…:

Այս է ժամանակակից կյանքի չարիքի արմատը, որն առաջ է բերում տնտեսական, քաղաքական, սոցիալական, բնապահպանական ու տարաբնույթ խնդիրներ, որոնք օրեցօր խորանում են՝ սպառնալով մարդկության բնականոն կյանքին: Այսուհանդերձ՝ աշխարհը չի դադարում լինել կենտրոնն աստվածային սիրո և խնամատարության: Տերը շարունակում է ձայնել»,- իր խոսքում ասաց Գարեգին Երկրորդը:


11։00
Պատարագիչն հանում է գլխի թագը, եմիփորոնը, հողաթափերը: Սա նշանակում է, որ եթե մինչ այս պահը պատարագիչը փառքով զարդարվելով Փրկչին էր նմանվում, այժմ, երբ պետք է բերվեն հացը` նշխարը, և գինին` աղոթքով և աստվածային զորությամբ դառնալու Քրիստոսի ճշմարիտ մարմին և արյուն, պատարագիչն արդեն դառնում է պարզ սպասավոր աստվածային փրկարար Խորհրդի:

«Մի ոք յերախայից» բառերով սկսվող հորդորով սարկավագները զգուշացնում են, որ երախաները, այնինքն` չմկրտվածները և հաղորդության համար անպատրաստները առաջ չգան` Սուրբ Խորհդին հաղորդվելու համար:



10։08


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկում է Սուրբ Պատարագը, որը մատուցվելու է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում` աղոթական մասնակցությամբ եռօրյա այցով Հայաստան ժամանած Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի:



Հիշեցնենք, որ Բաց խորանը կառուցվել է 2001 թ-ին՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով: Այս խորանին են կատարվում եկեղեցական մեծահանդես արարողությունները, օրինակ` Մյուռոնօրհնությունը և Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին կատարվող խաղողօրհնեքը: Հենց այս խորանին 2001 թ-ին Սուրբ Պատարագ մատուցեց պատմության մեջ առաջին անգամ Հայաստան այցելած Հռոմի Պապը` Սուրբ Հովհաննես-Պողոս Երկրորդ քահանայապետը:

Ամբողջ օրվա ծրագիրը.
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի երրորդ օրը մեկնարկելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պատարագի Սրբազան արարողությամբ:

Պատարագը մատուցվելու է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում` աղոթական մասնակցությամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի:

Այսօր Հռոմի պապը հանդիպելու է նաև Հայոց եկեղեցու պատվիրակությունների հետ:

Հռոմի պապի այցի վերջին հանգրվանը լինելու է Խոր Վիրապի վանքը: Հենց այս վայրում են իրենց քարոզության ժամանակ հանդիպել Հայ Եկեղեցու հիմնադիր Սուրբ Թադեոս և Սուրբ Բարթողիմեոս առաքյալները` ի հիշատակ այդ իրադարձության կանգնեցնելով «Օթյաց խաչը»: Սակայն Խոր Վիրապի պատմությունն անմիջականորեն կապված է հայոց հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Հայոց մեծ դարձի հետ: Ըստ 5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսի և Հայ Եկեղեցու Սրբազան Ավանդության` Հայոց Տրդատ Երրորդ թագավորը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս, բազում կտտանքներից և տանջանքներից հետո Արտաշատի արքունական բանտն է նետել Ս.Գրիգոր Լուսավորչին, ուր նա մնացել է 14 տարի: Ավանդությունն ասում է, որ ամեն օր այրի մի կին նկանակ էր նետում այդ գբի մեջ, որի շնորհիվ Սուրբ Գրիգորը սնվում էր: Սուրբ Հռիփսիմյանց և Սուրբ Գայանյանց կույսերի նահատակությունից հետո Տրդատ թագավորը ծանր հիվանդանում է: Արքայի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազում տեսնում է, որ իր եղբորը կարող է բժշկել միայն Սուրբ Գրիգորը, որին արդեն մեռած էին համարում: Ի զարմանս բոլորի` Սուրբ Գրիգորն Աստծո ողորմությամբ ոչ միայն կենդանի էր, այլ նաև հոգով արի էր, իսկ մտքով` լուսավոր:

Խոր գբից դուրս գալով` Սուրբ Գրիգորը բժշկում է ապաշխարած և դարձի եկած արքային ու նրա ընտանիքը, և հայ ժողովուրդը 301 թ-ին քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն: 5-րդ դարում արքայական բանտի տեղում վանք է հիմնադրվել և միաբանություն հաստատվել: 12-13-րդ դարերում այս վանքը, բացի համազգային սրբավայր և ուխտատեղի լինելուց, նաև կրթամշակութային և գրչության նշանավոր կենտրոն էր:

Խոր Վիրապում Ամենայն Հայոց Հայրապետը և Հռոմի պապն աղավնիներ են արձակելու դեպի Արարատ լեռ:

Այնուհետև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա հրաժեշտի արարողություն, որից հետո Ֆրանցիսկոս Պապը, ավարտելով այցն առաջին քրիստոնյա երկիր, կվերադառնա Վատիկան
:

Հեռարձակումը  կտարվի երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերենանգլերեն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}