Դենիս Մայդանովը ելույթ է ունեցել Սիրիայում գտնվող ռուս զինվորականների համար
Էստրադային երգիչ Դենիս Մայդանովը ելույթ է ունեցել Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայում գտնվող ռուս զինվորականների համար,- գրում է «Գազետա.ռու»-ն:
«Սա յուրաքանչյուր արտիստի քաղաքացիական առաքելությունն է: Միշտ գոյություն ունի քաղաքացիական աշխատանք, կանխիկ գումարներով համերգներ, տարբեր տարածքներում փառատոններ: Եվ գոյություն ունի ռազմական գործողությունների գոտի, որտեղ ևս անպայման պետք է գնա երգիչը, ով իրեն երկրի մի մասնիկն է զգում»,-ասել է նա:
Մայդանովը նաև ավելացրել է, որ ուրախ է զինվորականների համար ելույթ ունենալ, ովքեր իրենց պարտքն են կատարում Ռուսաստանից հեռու:
«Ուրախ եմ աջակցել և տոն սարքել այդ տղաների համար, ովքեր կանգնած են հայրենիքի շահերը պաշտպանելու համար, ովքեր կտրված են տնից»,-ավելացրել է երգիչը: