ԻՊ զինյալների թիվը հասնում է 19-25 հազարի. Պենտագոն
Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեչական խմբավորման զինյալների թիվը հասնում է 19-25 հազարի: Ռիա նովոստիի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Քրիստոֆեր Հարվերը:
Սկզբում նա նշել է, որ նրանց 60 տոկոսը գտնվում է Իրաքում, 40 տոկոսը՝ Սիրիայում, բայց այնուհետև ուղղել է. «60 տոկոսը՝ մի երկրում է, 40 տոկոս՝ մյուս, ես կարծում եմ, սա ճիշտ է»:
«Մենք փորձում ենք ստանալ նոր տվյալներ, բայց դեռևս օգտվում ենք պաշտոնական գնահատականից»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց