Անձրևների պատճառով կարող է խախտվել «Ուիմբլդոնի» ավանդույթը
Թենիսի «Ուիմբլդոնի» մրցաշարի կազմակերպիչներն անընդհատ շարունակվող անձրևների պատճառով` քննարկում են հանդիպումները նաև կիրակի օրերն անցկացնելու տարբերակը: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
Սովորաբար, «Մեծ սաղավարտի» այս մրցաշարի ավանդույթի համաձայն կիրակին բացառապես հանգստյան օր է, սակայն եղանակային անբարենպաստ պայմաններն այլ ելք չեն թողնում կազմակերպիչներին:
Մինչ այդ նույն պատճառով նրանք ստիպված էին փոխել մրցաշարի առաջին շրջանի տղամարդկանց զուգախաղերի հանդիպումների ձևաչափը` 5 սեթից դարձնելով 3: