Հովհաննես Հովսեփյանը՝ Հարկային օրենսգրքի մասին
«Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգիրքը, սակայն մինչև երկրորդ ընթերցումը հաշվի կառնենք բոլոր առաջարկները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը՝ հավելելով, որ բիզնեսի ներկայացուցիչների կողմից կան որոշ առաջարկություններ, նկատառումներ և փորձում են դրանք ևս հաշվի առնել մինչև երկրորդ ընթերցումը:
«Մի բան կարող եմ վստահեցնել, որ նոր Հարկային օրենսգիրքը մեկ նպատակ է հետապնդում՝ բարելավվել բիզնես միջավայրը և ավելի կառավարելի, տեսանելի դարձնել բիզնեսի հետագան»,- նշեց Հովհաննես Հովսեփյանը:
Անդրադառնալով իր ունեցվածքի վերաբերյալ հարցին, ասաց, որ առաջին անգամ հայտարարագիր լրացրել է 2002 թվականին, երբ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը։
«Ցանկացած մարդ 2002 թվականին լրացրած իմ հայտարարագիրը նայի, կտեսնի, որ իմ հայտարարագրում այն ժամանակվանից մինչև հիմա՝ 14 տարի հետո, մեծ բան չի փոխվել։ Եվ դա կպցնել ինձ, որ ես հարստացել եմ կամ, չգիտեմ, իմ պետական եկամուտների հայտարարագրերում կան մեծ գումարներ, և դա փորձել համադրել իմ զբաղեցրած պաշտոնների հետ, դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե պաշտոնները չե՞ն ազդել իր եկամուտների գոյացման վրա, Հովհաննես Հովսեփյանը պատասխանեց. «Բացարձակ: Ամբողջ աշխարհը գիտի՝ իմ եկամուտները որտեղից են։ Այսինքն՝ դա, եթե դուք փողոցում ցանկացած մարդու, որը ճանաչում է ինձ, մոտենաք, հարցնեք, իրենք ձեզ կպատասխանեն՝ իմ եկամուտները որտեղից են։ Աստված տվել ա, որ մեր ընտանիքը հարուստ է, և ես դրանով միայն հպարտ եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագետ. Կարծում եմ, աշնանը Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ դժգոհության գործողություններ կլինեն
- ՀԽ անդամները Հարկային օրենսգրքի վերաբերյալ մտահոգություններ են հայտնել
- Չի բացառվում, որ Հարկային նոր օրենսգրքի այս տարբերակով ընդունման դեպքում, ՏՏ ոլորտի աշխատողները բողոքի ակցիաներ կազմակերպեն
- Հարկային նոր օրենսգրքի ընդունումից հետո բանկերն այլևս չեն կարող թափանցիկ աշխատել. ահազանգում է Բանկերի միության նախագահը
- Բիզնես ասոցիացիաներն իրենց մտահոգությունն են հայտնում Հարկային օրենսգրքի վերաբերյալ
- ՓՄՁ-ները դժգոհ են հարկային նոր օրենսգրքից
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը