Արտեմ Ասատրյանը՝ սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցման մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանը հույս ունի, որ պետական աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի հետագա ճակատագրի վերաբերյալ կգտվեն ճիշտ ու օբյեկտիվ լուծումներ:
«Ինչպես վարչապետը նշեց, կասեցնելու մասին է խոսքը, 2017-19 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրությունները, որոնք իրականցվում են վարչապետի հանձնարարությամբ, առաջիկայում կավարտվի ու կարծում եմ, բյուջետային հայտի շրջանակներում կքննարկվի վերջնական որոշում ընդունելու հարցը»,-նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Եթե իրավապահները չեն կարողանում պայքարել չարաշահումների դեմ, ինչո՞ւ պետք է բարեխղճորեն փաթեթներից օգտվողները զրկվեն հանգստի հնարավարությունից, Ասատրյանին հարց ուղղեցին լրագրողները:
«Ես դեռևս չէի շտապի ասել, որ կզրկվեն, վերջնական որոշում դեռ չկա, վերջնական եզրակացություն անել որոշումների մասին, դեռ վաղ է: Ես չէի ուզի, որ կասեցնել բառն օգտագործեին ոչ իր իմաստով»,-ասաց Ա. Ասատրյանը:
Նրա տվյալներով, պետական բյուջեից սոցփաթեթների համար տրամադրվում է 10 մլրդ դրամ, սոցփաթեթի ծառայություններից օգտվում են 100 հազար քաղաքացի:
Նախարարն ասաց, որ այս պահին չունի տվյալներ, թե ինչ ծավալի չարաշահումների մասին է խոսքը:
Մանրամասները՝ տեսանյութում: