Սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կկասեցվի
Սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կկասեցվի: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչում չաշահումները շարունակվել են:
«Իմ հանձնարարականով ուսումնասիրություն է կատարվել, և հիմա Վերահսկիչ Պալատն է զբաղվում դրանով»,-ասաց նա:
Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ Ֆինանսների նախարարությունն այժմ ներկայացված 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում առաջարկել է ռադիկալ լուծում՝ սոցիալական փաթեթներում թողնելով միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորումը, իսկ հանգստի բաղադրիչը ժամանակավոր կկասեցվի:
Վարչապետը համապատասխան գերատեսչություններին հանձնարարեց աշխատանքներ տանել հանգստի բաղադրիչի մասով չարաշահումների ու թերությունների վերացման ուղղությամբ, ինչպես նաև սոցիալական փաթեթները լրամշակել և ներկայացնել կառավարության նիստին:
«Սոցփաթեթների հանգստի բաղադրիչները վերամշակեք այնպես, որ նվազագույնի հասցվի չարաշահումների հնարավորությունը», - ասաց Հովիկ Աբրահամյանը: