Լևոն Հայրապետյանի երակներում Նժդեհի արյունն է հոսում. Իրավաբան
«Ասեմ, որ Լևոն Հայրապետյանը Գարեգին Նժդեհի քրոջ թոռնիկն է, այդ նույն Հանրապետականները, որ բարձրագոչ հայտարարություններ են անում՝ Գարեգին Նժդեհ, Գարեգին Նժդեհ, բա Նժդեհի շառավիղը շարունակողն է, հսկայական գումարներ է ներդրել ու այդ մարդուն հիշում եք այն ժամանակ, երբ 700 հատ հարսանիք էր անում Արցախում», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրապետյանի աջակցության համար ստեղծված նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան Հայկազ Մակարյանը:
Նա մեղադրեց Հայաստանի բարձրագույն իշխանություններին, ովքեր «կույր ու համրի նման» ձայն չեն հանում և անտեսում են Հայրապետյանի հետ կատարվածը:
Բացի այդ, Մարդու իրավունքների նոր պաշտպանը որևէ կերպ չի արձագանքել Հայրապետյանի նկատմամբ դաժան վերաբերմունքին և մարդու իրավունքների խախտման մասին ոչ մի բան չի ներկայացրել ՌԴ իրավապահ համակարգին:
«Ապատիան և պոցինիզմը թե տեղի իշխանությունների, թե մեր կառավարության կողմից ակնհայտ է: Կներեք ես նրանց չեմ հավատում: Լևոն Հայրապետյանը ՀՀ և Արցախի վահանն է, նիզակն ու սուրը: Հայրապետյանը ՀՀ և Արցախի ծագող արևն է:
Եթե մենք ուզում ենք այդ արևը մայր մտնի, խնդրեմ, եկեք ձեռքներս ծալած նստենք ու մեզ ավանակից չտարբերենք և եթե մենք ուզում ենք, որ հակառակը լինի, ապա մենք պետք է օր ու գիշեր պայքարենք, որպեսզի նրան ազատության մեջ տեսնենք», -հայտարարեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան