Լյուդմիլա Սարգսյան. Կուզեի, որ ղարաբաղյան խնդիրը դեռևս լուծում չստանար
Իրականում չեմ կարող ասել, թե բանակցություններն ինչ կերպ են ընթանում, ինչ համաձայնությունների են դանդաղ գալիս: Ինչ լսում եմ ադրբեջանական կողմից՝ միգուցե մասամբ իմիտացիա է, հոգեբանական ճնշում մեզ վրա, բայց ամեն դեպքում կարծես գոհ են վերջին շրջանի շփումներից, բանակցությունների արդյունքներն իրենց համար նպաստավոր են,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Միաժամանակ նա նշեց, որ հակված չէ մտածելու, որ դա միայն ռուսական, ադրբեջանական կողմի համաձայնության ներքո կարող է տեղի ունենում, եթե, իհարկե, կա նման համաձայանության:
«Իմ մոտ տպավորության կա, որ ԱՄՆ-ն նույնպես այդ տրամադրությունների մեջ է: Սովորաբար ո՞ւմ են պարտադրում զիջումներ՝ ով թույլ է: Տվյալ դեպքում Ադրբեջանն ունի ֆինանսական մեծ հնարավորություն, Ադրբեջանի տարածքում Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, եվրոպական շատ երկրներ ունեն նավթային, գազային շահեր, փորձում են պահպանել իրենց համար»,- ասաց քաղաքական գործիչը:
Ըստ նրա, Հայաստանն ունենալով գիտական, մարդկային մեծ պոտեցիալ, շատ ծանր իրավիճակի մեջ է հայտնված՝ փակ սահմաններ, ղարաբաղյան հակամարտություն և Հայաստանին փորձելու են ճնշել:
«Ինձ համար դա տեսանելի է: Ես կուզեի, որ ղարաբաղյան խնդիրը դեռևս լուծում չստանար, ստատուս քվոն պահպանվեր, որը, կարծես թե և ադրեբեջանական կողմը, և եռանախագահող երկրները հակված են փոխելու: Եթե ստատուս քվոն պահպանվեր, հետագայում ունենայինք շատ ավելի ուժեղ իշխանություններ, ինչը կուժեղացներ ազգին, դրանից հետո միգուցե տնտեսական, քաղաքապես ավելի ազդեցիկ դառնայինք ու կարողանայինք ի նպաստ Արցախի խնդիրները կարգավորել»,- նշեց Լ. Սարգսյանը:
Նա կարծում է, որ ինչ–որ պահի Ադրբեջանը միևնույնն է համաձայնության չի գա, քանի որ չեն կարող պարտադրել Հայաստանին, Արցախին միակողմանի զիջումներ:
«Դա անհնար բան է: Կփորձեն, բայց չեն կարող: Այդ գործում չեն հաջողի»,- ընդգծեց պատգամավորը:
Ըստ նրա, կարելի է Ռուսաստանին շատ բաներում մեղադրել, բայց շատ լավ գիտի, որ Ադրբեջանն իր համար վստահելի գործընկեր չէ:
«Վստահ եմ, որ Ռուսաստանը, նաև ԱՄՆ-ը, Ֆրանսիան ինչ-որ պահի պիտի հասկանան, որ հայկական շահերը ոտնահարել չի կարելի: Եթե այստեղ կա մի վստահելի քրիստոնյա երկիր, դա Հայաստանն է»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը