Դի Կապրիոյի հիմնադրամը 15,6 մլն դոլար կհատկացնի շրջակա միջավայրի պահպանման համար
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել է, որ իր հիմնադրամը 15,6 մլն դոլար բարեգործական դրամաշնորհ կտրամադրի շրջակա միջավայրի ծրագրերի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար,- Justjared-ին հղում անելով՝ գրում է «Գազետա.ռու»-ն:
Բացի դրանից՝ Դի Կապրիոն հայտնել է նաև կազմակերպության նոր գլխավոր տնօրենի նշանակման մասին: Այդ պաշտոնը կզբաղեցնի Թերի Թամինենը, ով կվերահսկի բոլոր գործողությունները և կլիմայի փոփոխության նոր համապարփակ ծրագրի իրականացումը:
Ընդհանուր առմամբ՝ 1998 թվականին ձևավորված Դի Կապրիոյի կազմակերպությունը ավելի քան 59 մլն դոլար է հատկացրել բնապահպանական ծրագրերի զարգացման համար:
Աղբյուրը գրում է նաև, 2015 թվականի սեպտեմբերի վերջին հաղորդվել էր, Սախալինի բնապահպանները վերադարձրել են Լեոնարդո Դի Կապրիոյի ֆոնդի նվիրատվությունը, որը ստացել էին «Արևելյան» արգելոցի նախագծի և նրան հարակից գետերի պահմանման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան