Հասարակություն 12:35 14/07/2016

Վերահսկիչ պալատը սոցփաթեթների հանգստի բաղադրիչի մասով հյուրանոցներում 300 մլն դրամի խախտում է հայտնաբերել

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց սոցփաթեթների վերաբերյալ կատարած ուսումնասիրության արդյունքները:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը մարտի 24-ին հանձնարարել էր էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարություններին՝ Վերահսկիչ պալատի հետ միասին ուսումնասիրություններ իրականացնել:

Իշխան Զաքարյանը նշեց, որ Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է իրականացրել սոցիալական փաթեթի շահառուների հանգստի կազմակերպման մասով կատարված ծախսերի հետ: Արդյունքում, ըստ նրա,  ՀՀ խոշոր զբոսաշրջային համայնքներ հանդիսացող Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Աղվերանի, Արզնիի, Արտավազի և  Հանքավանի ընտրանքային կարգով ուսումնասիրված հյուրանոցներում  հայտնաբերել են շուրջ 300 միլիոն դրամի տարբեր տիպի խախտումներ:

Մասնավորապես, ստուգումներ անցկացնելով Ծաղկաձորի 21 հանգստյան տներում ու հյուրանոցներում, հայտնաբերվել է 128 մլն 681 հազար դրամի խախտում, Ջերմուկում ստուգումներ են անցկացվել 13 հյուրանոցներում ու հանգստյան տներում, որտեղ հայտնաբերվել է 62 մլն 437 հազար դրամի խախտում, Դիլիջանում՝  43 մլն 490 հազար դրամի, Արզաքանում՝  27 մլն 146  հազար դրամի, Արզնիում՝ 22 մլն 717 հազար դրամի, Արտավազում՝ 10 մլն 230 հազար դրամի, Հանքավանում՝  4 մլն  314 հազար դրամի խախտումներ: Խախտումների ընդհանուր թիվը շուրջ  300 միլիոն դրամ է:

Ըստ Իշխան Զաքարյանի՝ խախտումներն առաջացել են հետևյալ պատճառներով՝ նախ պետբյուջեից գումարները տրամադրվում են երկու ուղղությամբ՝ հանգստի կազմակերպում և առողջապահության կազմակերպում:  Այս առումով  ծախսերը կատարվում են զբոսաշրջային օպերատորների կողմից, որոնց լիցենզավորում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

«Նախարարությունից տրամադրված տեղեկատվության համաձայն, Հայաստանում և Արցախում սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի իրականացման համար համագործակցել են 69 զբոսաշրջային օպերատորներ, որոնցից ՎՊ-ն ուսումնասիրություն է կատարել 7-ում և  հայտնաբերել, որ որոշ օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները,  ՀՀ պետբյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի պատճառով կուտակվել են այդ պարտքերը»,- ասաց Իշխան Զաքարյանը:

Բացի այդ,  ըստ նրա, ամրագրման հավաստագրերը տրվել են սոցիալական փաթեթի շահառուների անունով, սակայն հաճախ սոցփաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ: Երրորդ՝ մի խումբ զբոսաշրջային օպերատորների մոտ առկա են սոցփաթեթի սոցիալական փաթեթի գումարների ապօրինի կանխիկացման դեպքեր, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը և օրենքներին: Բացի այդ, որոշ  զբոսաշրջային օպերատորներ սոցփաթեթի ծառայություններ են մատուցել, սակայն ընդգրկված չեն եղել  փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ , հաշվառված չեն եղել էկոնոմիկայի նախարարության կողմից և գործել են հաշվառված օպերատորների հետ կնքված ենթագործակալական պայմանագրերի հիման վրա, ինչը որևէ որոշմամբ ամրագրված չէ:

Խախտումներից մեկն էլ այն է, որ սոցփաթեթի գումարները պետբյուջեից փոխանցվել են բանկերում բացված հաշիվներին, սակայն մի շարք բանկերի կողմից զբոսաշրջային օպերատորներին փոխանցումներ չեն կատարվել: 

«Ելնելով վերոգրյալից՝ Վերահսկիչ պալատն առաջարկում է ՀՀ կառավարությանը՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները շրջանցելու, ինչպես նաև սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացման դեպքերը բացառելու համար լրամշակել սոցփաթեթի հանգստի բաղադրիչին վերաբերվող դրույթները», -ասաց Իշխան Զաքարյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին, թե որոշե՞լ է Վերահսկիչ պալատի խորհուրդը, ինչ են անելու ուսումնասիություների արդյունքները, ՎՊ նախագահն ասաց, որ ուսումնասիրություների արդյունքները հասկանալու համար պետք է 100 տոկոսով լիցենզավորված կառուցներում ուսումնասիրություն կատարվի: Իշխան Զաքարյանը խնդրեց, որ վարչապետի վերահսկողական ծառայությունը ևս համագործակցի իրենց հետ:

Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ գործադիրի նախորդ նիստի ժամանակ 2017-2019 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերը քննարկելիս անդրադարձել են սոցիալական փաթեթի ֆինանսավորման հարցին և հայտարարել, որ նախարարությունների առաջարկով կասեցրել են այդ գործընթացը:Նրա խոսքերով՝ հարցի շուրջ բազմաթիվ հարթակներում տեղի են ունեցել անհիմն քննարկումներ:

«Այդ կասեցումը նվիրված էր հենց այս ստուգումների արդյունքներին, կան յուրացումներ, խախտումներ: Դրա համար էլ շատ ճիշտ էր կասեցնել ծրագիրը 2017-2019 թթ. միջնաժամկետ ծրագրի նախագծում, իսկ 2016 թվականի բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնում ենք, որևէ խոչընդոտ կամ կասեցում չկա: Եվ ես համոզված եմ, որ արդյունքներն ունենալուց հետո 2017 թվականի պետական բյուջեի նախագծում քննարկելիս՝ մենք սոցիալական փաթեթի այդ բաղադրիչն անպայման կընդգրկենք: Բայց կարևորն այն է, որ բոլոր պատկան մարմինները, ում նախորդ նիստին տրվել է հանձնարարական, ուսուսմնասիրեն և այն բոլոր բացերը, ճանապարհները, որոնց միջոցով տեղի են ունենում խախտումները, փակվեն»,- ասաց վարչապետը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}