Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չինաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր «International Champions Cup»-ի շրջանակներում ընկերական հանդիպում կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Հանդիպումը կկայանա Շանհայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 16.00-ին:
«Մանչեսթեր Յունայթեդը» թվիթերյան իր էջի միջոցով հրապարակել է թիմի մեկնարկային կազմերը: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային րոպեներից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին